Մալթայի ափերի մոտ խորտակվել է Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող նավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ազատության նավատորմի» մի նավ, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Գազայի հատվածին, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով՝ Մալթայի ափերի մոտ վթարի է ենթարկվել: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով նավատորմի մամուլի կցորդ Յասեմին Աքարին։
«Նավը ներկայումս անցք ունի և խորտակվում է: SOS ազդանշանը փոխանցվել է մոտակա երկրներին, այդ թվում՝ Մալթայի»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։
Նա մանրամասնել է, որ նավը գտնվում էր Մալթայի ափից 17 կիլոմետր հեռավորության վրա։ Այն երկու անգամ հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից։