ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի թեկնածու էլ կա․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է  ․  Իմպիչմենտի գործընթաց սկսելու գլխավոր խոչընդոտը 2020 թվականից սկսած եղել է եւ մնում է վարչապետի թեկնածուի հարցը: Նախ, որովհետեւ հենց որեւէ անձի անուն հայտնվում է ասպարեզում` դրան քարկոծողների, մերժողների ստվար շարքեր են կազմվում եւ հանրային աջակցությունն էլ սկսում է նվազել, որովհետեւ միանշանակ եւ բոլորի կողմից ընդունված ընդդիմադիր լիդեր չկա: Այժմ իմպիչմենտի դիմումը, որն ուղարկվել է ԱԺ բոլոր պատգամավորներին եւ որի մեջ բացակայում է վարչապետի թեկնածուի անունը, նորից այս հարցն է բերել առաջին պլան: 

Ընդդիմադիր դաշտի դե ֆակտո ղեկավարներին` Ռորբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, կարծում են, որ սխալ է վարչապետի թեկնածու հռչակելը, որովհետեւ նրանց հակառեյտինգը շատ բարձր է եւ գործընթացը հենց այդ պատճառով կարող է ձախողվել: Որեւէ այլ անունի շուրջ էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: «Պատիվ ունեմ» խմբակցությունն ասել է, որ վարչապետի թեկնածու չունի, բայց պատրաստ է քննարկել ցանկացած թեկնածություն: «Հայաստան» դաշինքը, որին  հատկապես ուղղված է այդ դիմումը եւ որը կարող է սկսել գործընթացը, կարծում է, որ այս ակցիան հատուկ են նախաձեռնել` Ռոբերտ Քոչարյանին ասպարեզից հեռացնելու, չեզոքացնելու եւ իրենց դեմ աշխատելու համար: 

Մենք տեղեկացանք, որ իմպիչմենտի գործընթացի նախաձեռնողներից եւ ակտիվ քարոզողներից մեկը` Էդգար Ղազարյանը, «Հայաստան» խմբակցությանն առաջարկել է քննարկել մի շարք անուններ: Մասնավորապես, դաշինքի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի անունը, ով աշխատել է եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ Սերժ Սարգսյանի, եւ անգամ որոշ ՔՊ- ականների համար կարող է ընդունելի թեկնածու լինել: Նրան պատասխանել են, որ Արմեն Գեւորգյանը չի ուզում: Բայց առաջարկողները վստահ են, որ դա կախված է մեկ անձի ցանկությունից` եթե Քոչարյանը որոշի, Գեւորգյանը «կուզի», թիմն էլ տեղից կշարժվի եւ գործընթացը կսկսվի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 02․ 05․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular