ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի երկնքում անօդաչու թռչող սարքերի անցուդարձը առավոտից չի դադարում։ Տեղացիների հավաստմամբ՝ արդեն 2-րդ անգամ են նկատում։ Սահմանամերձ Խոզնավարի բնակիչը MediaHub-ին ասաց, որ ԱԹՍ համակարգի շարժն առաջին անգամ նկատել են ապրիլի 3-ին և 4-ին։ 

«Բացի գիշերային ինտենսիվ կրակոցներից, հիմա արդեն մեզ ահաբեկում են անօդաչու թռչող սարքերով։ Առավոտ ժամը 6-ից լսում ենք ձայները, որ պտտվում են մեր գլխավերևում, ձենը գալիս ա, ցածր ա թռչում։ 44-օրյա պատերազմի մասնակից տղերքը ասացին՝ ամենայն հավանականությամբ հետախուզական նպատակներով են բարձրացրել»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Նրա խոսքով՝ ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը ադրբեջանական դիրքերից կրակել են և՛ Խոզնավարի, և՛ Խնածախի, և՛ Արավուսի ու Տեղ համայնքների ուղղությամբ։

«Իմ տեղեկություններով նաև Խնածախի դիրքի վրա են կրակել։ Տուժածներ  չկան, որովհետև մեր զորքը սադրանքի չի գնում, չի պատասխանում»։

MediaHub-ը կապ հաստատեց նաև Խնածախ համայնքի բնակիչների հետ։ Մեր զրուցակիցներից մեկն ասաց, որ երեկ ֆուտբոլ դիտելու պատճառով ուշ է քնել, հաշվել է՝ քանի անգամ են կրակել, որ ուղղություններով։

«Դե, իրենց առաջին կրակոցը մենք ընդունում ենք գիշերվա ժամը 10:20-ին։ Դրանից հետո կրակել են 12:00-ի կողմերը, մի ժամ «հանգստացել» են, հետո կրակել ժամը 1-ին, հետո՝ 2-ին։ Դրանից հետո քնել եմ։ Որ գյուղի ուղղությամբ են կրակում, դա չի քննարկվում։ Սկզբից դուրս եկա «բալկոն», որ ուղղությունը տեսնեմ, բայց դառը փորձն արդեն ունենք, բաց տարածքում այդ ժամերին չենք կանգնում»,- նշեց նա։

Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում մարդիկ ինքնուրույն են հոգում իրենց հոգսը։ Ամեն մարդ կարգի է բերել իր տան նկուղային կամ առաջին հարկը, որպես ապաստարան։

«Բա ի՞նչ անենք, եթե հանկարծ մի բան լինի․ պաշտպանվելու տեղ պիտի ունենանք։ Մենք ենք մեր գլխի ճարը տեսնում, հույսներս կտրել ենք պետությունից։ Առավոտից «բեսպիլոտնիկը» գնում-գալիս ա, գնում-գալիս ա, մենք ի՞նչ իմանանք՝ ի՞նչ նպատակ ունի Ադրբեջանը»,- իր մտահոգությունն ու վրդովմունքը հայտնեց Խնածախի բնակիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular