ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2 տարի պայքարեց` 5 ամիս հազիվ աշխատեց․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է  ․    Գրել էինք, որ նախօրեին՝ ուշ երեկոյան, աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը։ Երեկ ՍԱՏՄ խոսնակը հաստատել է մեր լուրը՝ նշելով, որ դիմումը գրվել է ուշ երեկոյան եւ մանրամասներ չի հաղորդել, թե ինչու է նշանակումից մոտ կես տարի անց Դանիելյանը հեռանում կառույցից։ Նա ՍԱՏՄ ղեկավար է նշանակվել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն այդ կառույցի  ղեկավար դառնալու ցանկություն ուներ դեռեւս 2022 թվականից: Նա վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է: ՍԱՏՄ-ում կարծում են, որ այս տանդեմն է «քանդել» նախորդ պետերի՝ Գեորգի Ավետիսյանի, Արմեն Հայրապետյանի ոտքի տակ եւ ամեն ինչ արել, որ Դանիելյանը նշանակվի։ ՍԱՏՄ խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ Դանիելյանի ազատման պատճառների մասին ոչինչ ասել չի կարող:

Մեր աղբյուրները Արմեն Դանիելյանի ազատման պատճառների մասին ասում են, որ կառույցում իրականացված ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես` ծառայողական մեքենաների վառելիքի հետ կապված, եւ հնարավոր է՝ անգամ քրեական վարույթ նախաձեռնվի։ Սակայն տեղեկությունը պաշտոնապես ճշտել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Արմեն Դանիելյանը եղել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ, 2024 թվականի սկզբին Դանիելյանը կատարում էր սպանդանոցային ապահովման աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում կնշանակվի Դանիելյանի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։
 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 01․ 05․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular