ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու համար 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից

ԻՐԱՎՈՒՆՔ

Ըստ վերջին 10 տարիների արդյունքների՝ զինվորական պարտադիր ծառայության հրավիրվածների 30-ից 40 տոկոսն է զորակոչվում ծառայության: Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ:

Նախագծով պատգամավորը մի շարք մտահոգիչ տվյալներ է մատնանշել: Մասնավորապես՝ մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից. 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից:

Մեկնում են ՀՀ-ից բուժման, ուսման կամ այլ պատրվակով և մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում (2010-ից 2024 թվականների ընթացքում ՀՀ քրեական օերնսգրքի 461-րդ հոդվածով (նախկին 327-րդ հոդված) հարուցված քրեական գործերից 2, 494-ը կարճվել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով):

Ծառայությունից ազատվելու համար զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների թղթեր են պատրաստում: Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացածների և ծառայությունից ազատվածների թվի ավելի քան 80 տոկոսն են կազմում առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տարկետում ստացածները:

Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ թվերն իսկապես մտահոգիչ են, դրա համար է առաջացել նման նախագծով հանդես գալու անհրաժեշտությունը:

«Քաղաքացիությունից հրաժարվելու համար ծնողներից առնվազն մեկը պետք է նույնպես ՀՀ քաղաքացի չլինի, դրանով է պայմանավորված իգական և արական սեռի 27 տարին լրացածների քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular