ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասները

ԻՐԱՎՈՒՆՔ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ մանրամասներ է հայտնել «Դիմադրության առանցքի» (Իրանի աջակցությամբ Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմական և ռազմաքաղաքական կառույցներ՝ «Հեզբոլլահ», ՀԱՄԱՍ, հութիներ, որոնք պայքարում են հանուն Պաղեստինի անկախության-Խմբ.) մաս կազմող լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահին սպանելու որոշման մասին։

«Մենք հստակ գիտեինք նրա գտնվելու վայրը: Հարցն այլ էր. արդյոք արժե՞ր հարվածել: Որոշումը հեշտ չէր. Նասրալլահը համարվում էր «Դիմադրության առանցքի» երկրորդ ամենակարևոր առաջնորդը, այաթոլլահ Խամենեիից հետո շիաների շրջանում երկրորդ ամենահանրաճանաչ առաջնորդը: Ավելին, ես գիտակցում էի՝ Նասրալլահն էր, որ ավելի ու ավելի հաճախ սահմանում էր Թեհրանի գործողությունների ուղղությունը, և ոչ թե հակառակը: Նա ամբողջ «Դիմադրության առանցքի» կենտրոնական դեմքն էր։ Նրա հեռացումը կնշանակեր լուրջ հարված ամբողջ կառույցին», - ասել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ Իսրայելի կաբինետում քննարկումներ էին ընթանում, այդ թվում այն հարցի շուրջ, թե արդյոք արժե՞ տեղեկացնել ԱՄՆ-ին:

«Ես ասացի՝ ո՛չ, մենք ամերիկացիներին տեղյակ չենք պահի, լավագույն դեպքում նրանց կտեղեկացնենք վերջին պահին, երբ ինքնաթիռներն արդեն օդում կլինեն», - ասել է Իսրայելի վարչապետը։

Ըստ Նեթանյահուի՝ օպերացիան իրականացնելու լավագույն ժամանակը համընկել է ԱՄՆ կատարած այցի հետ.«Նյու Յորք թռչելուց առաջ ես առանձին սենյակում հավաքեցի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին։ Մենք որոշում կայացրինք գործել։ Նյու Յորքի ճանապարհին, հենց ինքնաթիռում, վերջնականապես հաստատեցի գործողությունը։ Նյու Յորքի հյուրանոցներից մեկում հեռախոսով կաբինետի առցանց նիստ արեցինք և վերջնական հրաման տվեցի»։

ՄԱԿ-ում իր ելույթին նախապատրաստվելիս Նեթանյահուն միաժամանակ երկու այլ հեռախոսների միջոցով վերահսկում էր գործողության ընթացքը.«Երբ ես ելույթ ունեցա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում և հետո հանդիպեցի լրագրողներին, ինձ մի գրություն հանձնեցին, որի վրա գրված էր ընդամենը մեկ բառ՝ «Կատարված է»»:

«Նասրալլահի հեռանալը ծանր հարված էր «Դիմադրության առանցքին»: Նա անփոխարինելի գործիչ էր: Նրանք դեռ չեն գտել առաջնորդ, որը կարող է փոխարինել նրան: Դա նաև լրջորեն թուլացրեց Բաշար ալ Ասադին, որ մեծապես օգնություն է ստացել Նասրալլահից՝ հազարավոր մարտիկների մոբիլիզացնելու համար սիրիական պատերազմի ժամանակ», - եզրափակել է Իսրայելի վարչապետը:

Իսրայելի բանակը սեպտեմբերի 28-ին հայտարարել է, որ Բեյրութում մի շարք հարվածների հետևանքով սպանել է «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular