ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

realtribune.ru–ն «Կապիտուլ յացիա՞, թե՞ գոյատևում. ինչո՞ւ է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար» վերնագրով հրապարակել է ռազմական վերլուծաբան Արմեն Այվազյանի հոդվածը: Ըստ հեղինակի, Հայաստանի Հանրապետությունը քաղաքական վերացման եզրին է. «Սա փոխաբերություն չէ։ Գործընթացն արդեն մեկնարկել են «խաղաղության» խաբուսիկ ցուցանակով։ Եթե այդ ամենը չդադարեցվի, ապա Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը կլինի ոչ թե խաղաղության, այլ հանձնման վերջնական ակտ և ազգի անհետացման նախաբան: Այդ պայմանագիրն առանց երաշխիքների, առանց օգուտների և առանց արժանապատվության է։ Այն մշակվում է արտաքին ճնշման ներքո և Բաքվի պայմաններով։ Բացի դա, այն Հայաստանի համար անվտանգության որևէ պարտադիր երաշխիք չի պարունակում և ցանկացած պահի կարող է խախտվել Ադրբեջանի կողմից, որի ռեժիմն արդեն իսկ դրսևորել է ցեղասպան մտադրություններ։ Միևնույն ժամանակ, համաձայնագիրը ստորագրելու պատրաստ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան պայմաններ չի առաջադրում։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ անշրջելի պարտավորությունները.

• Ցեղասպանության հիշատակման արգելում: Հայաստանը պարտավորվում է չխոսել Արցախում և Ադրբեջանում իրականացված ցեղասպանության և էթնիկ զտումների մասին և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ այն միակ միջազգային ձևաչափը, որը ներգրավված է եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ։ Նման կերպ Հայաստանի իշխանությունները դե ֆակտո ընդունում են, որ հայերի զանգվածային բնաջնջումն ու բռնի տեղահանումն իրենց կողմից դիտվում է որպես ընդունելի «լուծում»։ Դա իր հերթին նախադեպ է ստեղծում, ըստ որի, նման «լուծումը» կարող է կիրառվել հենց Հայաստանի բնակչության նկատմամբ։

• Մշակութային ոչնչացման անտեսում: Հայաստանը հրաժարվում է պաշտոնապես արձագանքել Արցախում հայկական մեծ մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացմանը, որը մշակութային ցեղասպանության դասական դեպք է։

• Լռություն ազգային ողբերգության մասին: Կառավարությունը պատրաստ է լռել Հայոց ցեղասպանության և միլիոնավոր մեր հայրենակիցների հայրենազրկման մասին, և դա՝ միայն Ադրբեջանի դաշնակից և այդ հանցագործությունների փաստացի համահեղինակ Թուրքիային հաճոյանալու համար։

• Ռազմավարական զիջումներ: Ադրբեջանին և Թուրքիային տրամադրվում է ցամաքային միջանցք Մեղրիով և, հնարավոր է, Հայաստանի այլ շրջաններով՝ առանց հայելային և երաշխավորված փոխադարձ քայլերի։ Հատկապես մտահոգիչն այն է, որ Մեղրիով երկաթուղային երթուղին չի լինելու Հայաստանի վերահսկողության ներքո, ինչպես նախատեսված է նմանատիպ միջազգային պայմանագրերով։ Դա ուղղակիորեն սպառնում է երկրի ինքնիշխանությանը և անվտանգությանը։

• Տարածքային կորուստների ճանաչում: Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքի շուրջ 240 քկմ օկուպացիան փաստացիորեն օրինականացվում է: Դրա մասին խոսք չի լինելու պայմանագրի տեքստում, իսկ իշխանությունները գնալով այդ մասին ավելի են լռում։

• Պետականության հիմքերի խարխլում: Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ հայոց պետականության հիմնարար իրավական ակտը, դուրս կմնա սահմանադրական շրջանակից և կստանա «պատմական փաստաթղթի» կարգավիճակ՝ զրկված որևէ իրավական ուժից։

• Իրավական պաշտպանությունից հրաժարում: Հայաստանը պարտավորվում է հետ կանչել Ադրբեջանի դեմ ուղղված բոլոր միջազգային հայցերը՝ կապված հայ բնակչության և մարդկության դեմ հանցագործությունների հետ։

• Պատմական հիշողության աղավաղում: Հայաստանի կրթական համակարգում փոփոխություններ են կատարվելու, որոնք կբերեն պատմության կեղծման և ազգային ինքնության քայքայման։

• Հայրենասիրության քրեականացում: Պետությունը կպարտավորվի սահմանափակել կամ հալածել նրանց, ովքեր դեմ են Թուրքիայի և Ադրբեջանի շարունակվող հակահայկական քաղաքականությանը կամ պաշտպանում են հայ ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը։

Այս բոլոր քայլերն ուղղված են մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության լուծարմանը առանց միջազգային աղմուկի, արհեստականորեն ստեղծված «նորմալացման» և «խաղաղության» զգացողության քողի տակ։ Այն, ինչ փոխանցվում է որպես դիվանագիտություն, իրականում կապիտուլ յացիա է, այն, ինչ կոչվում է «խաղաղություն», իրականում ինքն իրենից հրաժարում է։

Նախորդ փուլում Հայաստանը կորցրեց Արցախը՝ իր փաստացի տարածքի գրեթե քառորդը: Հիմա ապամոնտաժելով երկրի ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային ու բարոյական կայունությունը՝ հիմքեր են դրվում մնացած մասի ոչնչացման համար։ Հերթական արտաքսումը մոտ է, դա միայն ժամանակի հարց է: Եվ դա այն պատճառով, որ ներկայիս ղեկավարությունը հրաժարվել է հենց դիմադրության սկզբունքից՝ որպես պետական քաղաքականության հիմք։ Եթե հայի արյունը վաղուց ոչինչ չի նշանակում մեծ տերությունների համար, ապա Փաշինյանը միայն հաստատում է, որ իր համար էլ դա ոչինչ չի նշանակում։

Այս «խաղաղության պայմանագիրը» նոր Կարսի գործարքն է։ Միայն թե՝ ավելի վատը: Ներկայիս փաստաթուղթը 1921 թվականի Կարսի ամոթալի պայմանագրի ժամանակակից վերահրատարակումն է կամ «վերամարմնավորումը», որը ստորագրվել էր քեմալական Թուրքիայի հետ բոլ շևիկների ճնշման ներքո։ Բայց այն ժամանակ և դրանից հետո Հայաստանը գոնե առնվազն անվտանգության երաշխիքներ ստացավ ԽՍՀՄից։ Այսօր ոչինչ չի ստանում: Խաղաղությունը, որ խոստանում է այս պայմանագիրը, կլինի կարճատև և խաբուսիկ ու կստեղծի բոլոր պայմանները երկրի ֆիզիկական և քաղաքական անհետացման համար։

Ուստի կապիտուլ յացիային պետք է ասել «ոչ», և պետք է սկսել դիմադրությունը։ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա: Ցավոք, ընդդիմությունը չի կարողանում գլուխ հանել այդ խնդրից։ Անկարողության պատճառով, թե դիտավորյալ՝ նա ժողովրդին թողել է առանց առաջնորդների և առաջնորդության: Պետական ապարատը պատնեշվել է հասարակությունից, իսկ ժողովուրդը մնացել է առանց գլխի։ Եվ վաղը կարող է արդեն ուշ լինել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular