ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru–ն «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են Ցեղասպանության տարելիցի շուրջ» վերնագրով հոդվածում գրում է, որ այս տարի Հայաստանում նշվել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 110-ամյակը: Այդ տխուր տարեթիվը կառավարության և ընդդիմության համար դարձել է ևս մեկ պատճառ հարաբերություններ պարզելու համար: Նիկոլ Փաշինյանի հակառակորդները Երևանում ջահերով երթ են անցկացրել, որի ընթացքում այրել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, իսկ կառավարության ղեկավարը պատասխանել է՝ ասելով, որ նման գործողությունները չեն մոտեցնում խաղաղությանը: Հայաստանում ցեղասպանության մասին հիշողությունը ազգային գաղափար է: Երևանը և սփյուռքը տասնամյակներ շարունակ ձգտում են ցեղասպանության միջազգային ճանաչման: Արդյունքում, մոտ 30 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, իսկապես այս կամ այն կերպ դատապարտել են այդ իրադարձությունները: Սակայն վերջերս Հայաստանի իշխանությունների առաջնահերթությունները փոխվել են: Ղարաբաղը կորցնելուց հետո պաշտոնյաները սկսել են խոսել Թուրքիայի հետ հաշտություն կնքելու մասին: Նման պայմաններում էլ ժամանակակից Հայաստանում այդ ողբերգության տարելիցը դարձել է կարևոր ներքաղաքական իրադարձություն:

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ ներկայիս հիշատակման օրը դարձել է կարևոր քաղաքական իրադարձություն։ «Ընդհանուր առմամբ, այդ միջոցառումները ավանդաբար հեռու են լինում քաղաքականությունից, դրանց սովորաբար մասնակցում են շատ տարբեր հայացքներ ունեցող մարդիկ։ Սակայն այժմ իրավիճակը զարգացել է այնպես, որ Ցեղասպանության մասին ցանկացած հիշատակում որոշակի իմաստով դարձել է ընդդիմադիր ժեստ։ Պետք է նշել, որ այս տարի սգո երթին ավելի շատ մասնակիցներ կային, քան նախորդ տարիներին, և դա նկատելի էր և՛ երկրի ներսում, և՛ դրսում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ ցավոտ հարվածն է Փաշինյանի թիմի դիրքերին, առաջինը ընդդիմադիրների հաղթանակն էր Գյումրու քաղաքապետի ընտրություններում։ Այսինքն, միտումը կայուն բնութագիր է ստանում»,- ասում է նա։

IMEMO RAS-ի Կովկասի սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովն էլ նշել է, որ հայ հասարակությունը բացասաբար է արձագանքում Ցեղասպանության հարցը երկրորդ պլան մղելու փորձերին։ «Ցանկացած զանգվածային միջոցառում ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը չի ցանկանում մոռանալ այդ սարսափելի ողբերգությունը։ Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում։ Առաջներում դժվար էր պատկերացնել հայկական քաղաքական օրակարգը առանց Ղարաբաղյան հարցի, բայց հիմա ամեն ինչ այլ է, տեղի է ունեցել գիտակցության որոշակի «ապաղարաբաղացում»։ Չի կարելի բացառել, որ Ցեղասպանության թեմայով ևս կրքերի ինտենսիվությունը աստիճանաբար կնվազի»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular