Հիանալի բնական ըմպելիք, որը կօգնի ընդամենը երկու շաբաթում ազատվել որովայնի տհաճ ճարպաշերտերից
ՖՈՏՈՈրովայնի ճարպաշերտերից և ավելորդ քշից ազատվելու համար գոյություն ունի մի հիանալի բնական միջոց, որն ամեն օր առանց դադարների ընդունելու դեպքում կօգնի ընդամենը 2 շաբաթում ազատվել անցանկալի կիլոգրամներից:
Որովայնի ճարպաշերտերից ազատվելը բավական բարդ է, սակայն այս միջոցը ոչ միայն կօգնի ձեռք բերել գեղեցիկ կազմվածք, այլև ամրապնդել օրգանիզմի առողջական վիճակը՝ շնորհիվ իր օգտակար բաղադրիչների:
Դարչնի օգտակար հատկությունները
• հարուստ է երկաթով, կալցիումով, մանրաթելերով ու մագնեզիումով,
• նվազեցնում է քաղցր ուտելու ցանկությունը,
• օգնում է բուժել բակտերիալ վարակները,
• օգնում է բուժել մարսողության խանգարումը,
• բուժում է բուժել փորկապությունը,
• օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը,
• կանխում է փորափքանքը,
• նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Կիտրոնի օգտակար հատկությունները
• հարուստ է վիտամին C-ով ու հակաօքսիդանտներով,
• նպաստում է դետոքսիկացիային ու քաշի նվազմանը,
• օգնում է ազատվել տոքսիններից,
• մաքրում է միզասեռական համակարգը,
• խթանում է իմունային համակարգի աշխատանքը,
• էներգիա է հաղորդում և բարելավում է տրամադրությունը,
• մաքրում է մաշկը,
• նպաստում է մարսողության բարելավմանը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որովայնի ճարպաշերտերն այրող ըմպելիքի բաղադրատոմսը:
Բաղադրությունը.
• 1 ճաշի գդալ դարչնի փոշի,
• ½ կիտրոն (բացակայության դեպքում կարելի է օգտագործել 1 ճաշի գդալ խնձորի քացախ),
• 2 ճաշի գդալ մեղր,
• 250 մլ ջուր:
Պատրաստման եղանակը.
Հարկավոր է դարչինը, կես կիտրոնից քամված հյութը (կամ քացախը), մեղրն ու տաք ջուրը լցնել կաթսայի մեջ և լավ խառնել:
Այս դեղամիջոցը հարկավոր է ընդունել ամեն առավոտ դատարկ ստամոքսին ուտելուց կես ժամ առաջ: Բացի այդ, այն նաև հարկավոր է խմել երեկոյան՝ քնելուց առաջ: Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ, սակայն կարելի է ըմպելիքը խմել մեկ ամիս: Կուրսն ավարտելուց հետո հարկավոր է մեկ ամիս դադար անել:
Այս միջոցն ընդունելիս հարկավոր է հետևողական լինել և խմել այն ամեն օր, հակառակ դեպքում ըմպելիքն անարդյունավետ կլինի: Այս ընթացքում հարկավոր է խուսափել ճարպոտ սննդից և օգտագործել բանջարեղեն ու դյուրամարս ուտեստներ: Բացի այդ, հարկավոր է զբոսնել օրական առնվազն 30-60 րոպե և լինել ֆիզիկապես ակտիվ:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am