ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունն՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Երեկ Թրամփի դեսպան Ուիթքոֆի հետ զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնեց, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացն առանց որևէ նախապայմանի»,-ասել է Կրեմլի խոսնակը։ 

Նշենք, որ նախօրեին Կրեմլում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի արդեն չորրորդ հանդիպումը։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն, նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Այդ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան ու Ռուսաստանը մոտ են համաձայնության հասնելուն։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular