ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձները կարդալիս, կարելի է շփոթվել, թե որն ում ուղերձն է, կարծես երկու ուղերձները գրվել են նույն տեղում, նույն մարդկանց կողմից։ Թուրքիայի նախագահը սովորություն ունի ամեն տարի ապրիլի 24-ին ուղերձներ հղել Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին, և բոլոր դեպքերում այդ ուղերձները լկտիության և ցինիզմի գագաթնակետ են։ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը։ Իր ուղերձում Էրդողանը պնդում է՝ «անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան»։ «Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև ունեցած խորն արմատները և ամուր կապերը՝ պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին», - ասել է Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի առաջնորդը։

Ուշ երեկոյան մի ուղերձ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն էր տարածել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տարբեր պետությունների և կազմակերպությունների հայտարարություններին՝ նշել, թե կտրականապես մերժում են 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերի և միջազգային իրավունքի խախտումներով արված հայտարարությունները։ «Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել է ստեղծել Պատմական համատեղ հանձնաժողով՝ 1915 թ-ի դեպքերի արդարացի և գիտական ​​քննության համար։ Պատմությունից թշնամություն առաջ բերելու ջանքերը չպետք է խրախուսվեն և կրկնում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացին»,-ասվում է հրապարակման մեջ։

110 տարի է անցել, Թուրքիան չափազանց կոշտ և ագրեսիվ է արձագանքում բոլոր նման հայտարարություններին։ Եվ այժմ էլ հրաշալի հնարավորություն է ստացել առաջ մղել ժխտողական քաղաքականությունը՝ Հայաստանում սեփական խամաճիկն ունենալով, իսկ միջազգային կառույցների, տարբեր երկրների առաջնորդների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ու դատապարտումն, իհարկե, դուրս է Անկարայի քաղաքական նկրտումների ծիրից։

Անի Էլլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular