ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ժարնակի հարվածը դուելում

ՖՈՏՈ

Եթե սուսերամարտում Բակլանովսկու հարվածն իրավամբ համարվում է անհավատալի ուժի և հմտության խորհրդանիշ, քանի որ, ի վերջո, ոչ բոլորը կարող են մարդուն կիսով չափ կտրել, ապա Ժարնակի հայտնի հարվածը, ընդհակառակը, կապվում է խորամանկության և նույնիսկ որոշակի չափով դավաճանության հետ: Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Միջնադարում գործում էր մենամարտի՝ դուելի օրենսգիրք, որը ենթադրում էր, որ դրանք անցկացվում են որոշակի բարոյական և էթիկական չափանիշներին համապատասխան։ Այնուամենայնիվ, նույնիսկ այն դարաշրջանում, երբ արյունահեղությունները տեղի էին ունենում խիստ կանոնների համաձայն, կային մարդիկ, ովքեր պատրաստ էին շրջանցել դրանք: Սակայն նման պահվածքն ընկալվում էր ոչ այնքան որպես խախտում, որքան գործող կանոնների այլընտրանքային մեկնաբանություն։ Այսպիսով, Ալեքսանդր Դյումայի «Կոմսուհի դե Մոնսորոն» վեպում Հենրի 3–րդ թագավորը հրահանգում է Անժուների հետ մենամարտից առաջ հիշել Աստծուն և  ծեսերը պահպանելու անհրաժեշտությունը։ Նա հատկապես շեշտում է այն մեթոդների կիրառման անթույլատրելիությունը, ինչպիսին է օրինակ «Ժարնակի հարվածը»։

Բայց ո՞րն է այդ «Ժարնակի հարված»–ի էությունը և ինչո՞ւ է այն դարձել թևավոր խոսք։ Այն ինչը հայտնի է որպես «ժարնակի հարված», հանկարծակի, ցավոտ հարված է ծնկին՝ ուղղված ջլերը կտրելուն։ Այնուամենայնիվ, Ժարնակն այն միակ սուսերամարտիկը չէր, ով կիրառել էր նման տեխնիկա. նմանատիպ տեխնիկաներ հանդիպել են նրանից և առաջ և հետո, հատկապես սուսերի իտալացի վարպետների շրջանում: Նրանց ավանդույթներում դա կոչվում էր «Ridoppio falso manco», որը նշանակում է հարված ձախից ներքևից դեպի վեր։ Այդ հարվածը հիշատակված է հնագույն սուսերամարտի դասագրքերում, թեև դրա ճշգրիտ նշանակությունը մնում է անհասկանալի: Ի դեպ, Ժարնակին վարժեցրել էր իտալացի վարպետ կապիտան Կեզը, ուստի այդ հարվածի կասկածելի համբավի համար ավելի շատ պատասխանատու են ոչ թե ֆրանսիացիները, այլ իտալացիները: 

Հիմա մի փոքր պատմություն: Գի դե Շաբո սինյոր Ժարնակը (1514-1584) ֆրանսիացի պալատական, զինվոր և նահանգապետ էր։ Ֆրանցիսկոս 1-ին թագավորի արքունիքում նրա անունը սկանդալի մեջ էր հայտնվել, նրան մեղադրել էին սեփական խորթ մոր հետ սիրային կապ ունենալու մեջ։ Իր համբավը վերականգնելու համար էլ Ժարնակը մարտահրավեր էր նետել այդ լուրերը տարածող մարդուն՝ սինյոր դը Լա Շատայնին, ով համարվում էր Ֆրանսիայի լավագույն սուսերամարտիկներից մեկը։ Ժարնակը, իր հերթին, առանձնապես հմուտ չէր սուսերամարտում։ 1547 թվականի հուլիսի 10-ին տեղի է ունեցել այդ հայտնի մենամարտը։ Մինչ դուելը սկսվելը, երկու մարտիկներն էլ Ավետարանի վրա երդվել են, որ կռվում են հանուն ճշմարտության, և որ նրանցից ոչ մեկը չի դիմել կախարդության։ Նրանք երկար ժամանակ փոխանակվել են հարվածներով, սակայն ապարդյուն, ապա Ժարնակը շեղող շարժում է կատարում  ստիպելով մրցակցին ձեռքերը բարձրացնել, իսկ հետո արագ հարվածում է նրա ծնկին։ Թեև վերքն ինքնին լուրջ չէր, բայց Լա Շատենյեն կորցրել է հավասարակշռությունն ու ընկել: Ժարնակն անմիջապես պահանջել է, որ նա ընդունի պարտությունը և ներողություն խնդրի, սակայն հանդիսատեսը ցնցված է եղել անսպասելի արդյունքից։ Ինքը՝ Լա Շատենյեն, հրաժարվել է ընդունել պարտությունը փորձելով վեր կենալ և շարունակել պայքարը։ Իհարկե, Ժարնակը կարող էր վերջ տալ իր հակառակորդին, բայց փոխարենը զինաթափել է նրան։ Արդյունքում արքան է միջամտել և դադարեցրել մենամարտը։

Պատմությունը, սակայն, այդ ճակատամարտը հիշել է ոչ թե որպես ազնիվ հաղթանակ, այլ որպես ուժի նկատմամբ խորամանկության հաղթանակ։ Համարվում էր, որ Լա Շատենյեն պետք է հաղթեր, ի վերջո, նա լավագույն սուսերամարտիկն էր, բայց ճակատագիրն այլ կերպ է որոշել: Ինքը՝ Ժարնակը, հետագայում իտալական պատերազմների ժամանակ ապացուցել է, որ տաղանդավոր զինվորական է, և 1559 թվականին նշանակվել է Լա Ռոշելի նահանգապետ։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular