ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․Երեկ լուր էինք գրել ավանդական դարձած ջահերով երթի մասին, վերջում հպանցիկ նշել էինք. «Ի դեպ, 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգյանը հրաժարական ներկայացրեց հենց այդ հաշվարկով, որ ապրիլի 24-ին խայտառակ չլինի, եւ աշխարհը չտեսնի, որ հայ ժողովուրդը թույլ չի տվել պետության ղեկավարին՝ այցելելու զոհերի հուշահամալիր»: Այս տողերից ՔՊ-ում ոմանք վատացել էին, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հայտնի մականունով Արայիկ Հարությունյանն այն որակել էր հեքիաթ եւ գրել. «Ապրիլի 23-ի հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հեղափոխական առաջնորդների հետ՝ հրաժարական տալ աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, ապա առաջարկել էր հրաժարական ներկայացնել ապրիլի վերջ: Բնականաբար, մերժում էր ստացել եւ ստիպված հրաժարականի դիմում գրել»։ 

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ եղե՞լ է արդյոք նման բանակցություն, պայմանավորվածության փորձ, եւ ինչո՞ւ հենց ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց` ցեղասպանության հիշատակի օրվա նախորդ օրը։

Շարմազանովը զարմացավ, ասաց, որ առաջին անգամ է լսում, որ հրաժարականի ժամկետների շուրջ ինչ-որ բանակցություններ են ընթացել․ «Ես Սերժ Սարգսյանից նման բան չեմ լսել, մնում է՝ Կարեն Կարապետյանն ասի՝ եղե՞լ է նման բան, թե՞ ոչ։ Բայց, ինչքանով ես գիտեմ, մինչեւ հրաժարականը Կարեն Կարապետյանը դրանց հետ չի շփվել, եթե շփվել է, ես չգիտեմ, ես չեմ լսել։ Էշ-էշ խոսում են, էլի․․․ Ես չեմ հավատում, որ Կարեն Կարապետյանն իրենց հետ հանդիպել է, ես հազար անգամ խոսել եմ իր հետ, նման բան չի ասել: 24-ից հետո պիտի հանդիպեին Նիկոլն ու Կարեն Կարապետյանը, բայց 24-ի երեկոյան չեմ հիշում` Նիկոլն ինչ պայման դրեց, Կարենը հայտարարեց, որ կա՛մ առանց նախապայմանների ենք հանդիպում, կա՛մ չի լինի հանդիպում, ու այն այդպես էլ տեղի չունեցավ, ապրիլի 23-ին խոսել եմ Կարապետյանի հետ, 24-ի երեկոյան Գործադիրի նիստ ենք արել, որ լիներ հանդիպում, կասեր՝ հանդիպել եմ, խոսել եմ»:

Իսկ ինչո՞ւ ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց։ «Բանը բանից անցել էր, դիմացը ապրիլի 24-ն էր, ու շատ հավանական էր, որ այդ օրը սրանք կոնտրոլից դուրս բերեին ամեն ինչ, այնպիսի վիճակ լիներ, որը մեր պետությանը, ազգին սազական չէր լինի՝ բախում անեին, մի բան հրահրեին, իհարկե, ապրիլի 24-ը նշանակություն է ունեցել հրաժարականի համար, Սերժ Սարգսյանն իրեն չէր կարող թույլ տալ, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի առաջ Հայաստանում նման բաներ լինեին, խնդիրը միայն իրեն հուշահամալիր գնալը թույլ չտալը չէր, այլ՝ խայտառակ չլինեինք, մեկի քթից արյուն չգար։ Բայց սրանց համար ապրիլի 24-ն ի՞նչ է որ, կա՛մ իրենց համար, կա՛մ` Էնվեր փաշայի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 24․ 04․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular