ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Բաբլոյան. Հայաստանը և Ադրբեջանն ընթանում են տարբեր ճանապարհներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը և Ադրբեջանն ընթանում են տարբեր ճանապարհներով. մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղին, իսկ Ադրբեջանը, հակառակը, գնալով թուլացնում է ժողովրդավարությունը: ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, կարևորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերություննների զարգացման գործում:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման համար՝ այս քայլը համարելով  աշխարհում արդարության ևս մեկ հաղթանակ:

«Հպարտ եմ, որ իմ ժողովուրդը, վերապրելով Ցեղասպանությունը, տարիներ շարունակ չունենալով պետականություն, կարողացել է ստեղծել ժողովրդավարական և կայուն պետություն, որն այսօր օգնում է այլոց հաղթահարել իրենց առջև ծառացած նմանատիպ խնդիրները»,-ասել է նա:

Պետր Միկիսկան ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ  Արա Բաբլոյանին է փոխանցել Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի և Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի շնորհավորագրերը:

Դեսպան Միկիսկան անդրադարձել է հայ-չեխական հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի զարգացմանը և վերահաստատել Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահին ուղղված Չեխիա այցելելու հրավերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular