ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմպիոններն այցելել են վերականգնողական բուժում ստացող զինծառայողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նրանց նկարագրելու կամ ներկայացնելու համար համապատասխան բառեր չկան»: «Հերացի» № 1 հիվանդանոցային համալիրում վերականգնողական բուժում ստացող ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորների հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է  Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանը:

«Նրանց հետ շփվելու ընթացքում իմ ունեցած զգացողությունների մասին խոսել նույնպես չեմ կարեղ։ Պարզապես ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏ։ Այսքանով ամեն ինչ ասված է։ Շնորհակալություն ձեզ, որ մենք կանք, որ դու՛ք կաք, այդքան լավատես եք, հումորով լի ու դրական։ Շուտափույթ ու լիակատար առողջություն ձեզ տղաներ։ Ազգը միշտ աղոթում է ձեր և բանակում ծառայող զինվորների համար»,-նշել է չեմպիոնը:

Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա տոնի կապակցությամբ Ավդալյանի հետ միասին բուժում ստացող զինծառայողներին այցելել են նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը , օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: «Մենք հպարտանում ենք մեր զինվորներով: Նրանց շնորհիվ է, որ այսօր կանգնած ենք մայր հողի վրա»,- ասել է Արթուր Ալեքսանյանը: Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հրաչյա Ռոստոմյանը խորհրդանշական է համարել հատկապես մայիսի 28-ին մարզաշխարհի ներկայացուցիչների այցելությունը վիրավոր զինվորներին: ««Ազգ-բանակ» ծրագրի համատեքստում իր ուրույն տեղն ունի նաև սպորտը: Մենք անելու ենք հնարավոր ամեն բան՝ տարբեր մարզաձևերի միջոցով նրանց առողջությունը վերականգնելու համար»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular