ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին այլևս հաշվի չեն առնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի խորհրդարանում քաշքշում են իրար կամ էլ զբաղվում ներքաղաքական մանր խնդիրների լուծմամբ, աշխարհում տարատեսակ իրադարձություններ են կատարվում, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանին, և հատկապես չարաբաստիկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։

Այսօր առավոտյան Պեկինում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ, նախ առանձնազրույցի, ապա ընդլայնված հանդիպման ձևաչափով։ Թե ինչ են քննարկել 2 երկրների ղեկավարները, առայժմ չի հաղորդվում, բայց թե՛ ադրբեջանցի և թե՛ չինացի փորձագետների կանխատեսումներով և եզրակացություններով քննարկվել է «Միջին միջանցքի» հարցը, որը հենց առնչվում է «Զանգեզուրի միջանցքին»։

Չինաստանը ռազմավարական գործընկերության պայմանագիր ունի Ադրբեջանի հետ, և որքան էլ հայկական իշխանությունները փորձում են ներկայացնել, թե լուրջ կապեր են հաստատել աշխարհի ամենահզոր երկրներից մեկի հետ, Ալիևին հաջողվել է ավելի լայն համագործակցություն ձևավորել։ Ադրբեջանի նախագահի համար կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» զավթման հարցում ստանալ նաև Չինաստանի աջակցությունը, քանի որ «Միջին միջանցքով» հիմնականում չինական ապրանքներ են առաքվելու դեպի Եվրոպա, իսկ «Զանգեզուրի միջանցքն» էլ օդուջրի պես անհրաժեշտ է Ադրբեջանին ու Թուրքիային։ Մյուս կողմից էլ, եթե թուրք ադրբեջանական տանդեմին հաջողվի զավթել «Զանգեզուրի միջանցքը», ապա ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլ նաև Չինաստանի թյուրքալեզու շրջաններում Թուրքիայի ազդեցությունն ահռելի կերպով կաճի, ինչը վնասակար է հենց Չինաստանի համար։

Զարմանալի չէ, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին երեկ խոսել են նաև Բաքվում՝ Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը, որը հայտարարել է. «Եթե մշտական խաղաղության համաձայնագիր կնքվի և Զանգեզուրի անցումը բացվի, Չինաստանից դեպի Լոնդոն Միջին միջանցքը զգալիորեն կընդլայնվի՝ մեծացնելով թյուրքական աշխարհի դերը։ Մենք աջակցում ենք դրան», - հայտարարել է դեսպանը։

Այսօր նաև Չինաստան է մեկնել Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պեկինում լինելու է արդեն ապրիլի 28-ին։ Իրանն անմիջականորեն դեմ է «Զանգեզուրի միջանցքին» և այժմ փորձում են շոշափել Չինաստանի կարծիքը։ Թե որ երկրին կհաջողվի՞ աջակցություն ստանալ Պեկինից, դեռ վաղ է խոսել։ Փաստն այն է, որ Հայաստանին իրեն իսկ վերաբերող հարցերում այլևս վաղուց ոչ ոք ոչինչ չի հարցնում։

Մարիա Ադամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular