ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կարոմբոլ բիլիարդ

ՖՈՏՈ

Գիտեք, որ բիլիարդ խաղում են նաև երեք գնդով։ Այդ տեսակի խաղը կոչվում է կարոմբոլ, կամ ֆրասիական, կամ առանց լուզայի՝ գրպանի բիլիարդ: Գունդը գրպանը գցելու փոխարեն խաղացողը պետք է կատարի որոշակի քանակի հարվածներ՝ հարվածային գնդով հարվածելով մյուս գնդերին: 

Կարոմբոլն առաջին անգամ հիշատակվել է 15-րդ դարում, երբ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI-ն իր համար բիլիարդի սեղան պատվիրեց։ Ֆրանսիացիներն այն ժամանակ ոչ թե հարվածում էին գնդին, այլ հրում այն կրիկետի մուրճով: Ի դեպ, այդ մուրճի բռնակը կոչվում էր կի, և ժամանակի ընթացքում այդ անունն արմատավորվեց բիլիարդում: Սկզբում խաղը խաղում էին գրպանային դասական սեղանների վրա, բայց հետո մշակվեց հատուկ կարոմբոլային սեղան։

18-րդ դարի կեսերին կարոմբոլը հայտնի դարձավ Եվրոպայում և Անգլիայում: 19-րդ դարում առանց լուզաների բիլիարդը տարածվեց ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում, և դրա համար մշակվեցին խաղի միատեսակ կանոններ։ Հետագայում կարոմբոլը ներառվեց Բիլիարդի Համաշխարհային խաղերի ծրագրում այնպես, ինչպես պուլ բիլիարդը և սնուկերը։

Հետաքրքիր փաստ է այն, որ կարոմբոլը ոչ միայն խաղի անվանումն է, այլ նաև այն հարվածի, որի ժամանակ գնդերը բախվում են միմյանց և դուրս ընկնում սեղանից: Խաղում գրպանների բացակայության պատճառով կարելի է բարդ կոմբինացիաներ կառուցել և գնդերին տալ ցանկացած հետագիծ, կատարել կողային հարվածներ և այլ հնարքներ բանեցնել:

Ինչպես նշվեց այդ խաղն անցկացվում է առանց գրպանների սեղանի վրա, որի երկարությունը 10 ոտնաչափ է, իսկ բարձրությունը՝ ավելի քան 2 ոտնաչափ: Կարոմբոլը երեք գնդով խաղ է՝ երկու հարվածային և մեկ կարմիր թիրախային, վերջինին էլ հարվածելով են խաղացողները միավորներ վաստակում: Յուրաքանչյուր խաղացող ունենում է իր հարվածային գունդը, որն ինչ որ կերպ, օրինակ գույնով տարբերվում է մյուս հարվածային գնդից: Ինչպե՞ս են խաղում կարոմբոլ: Հաղթելու համար հարկավոր է որոշակի հաջորդականությամբ դիպչել գնդերին և հավաքել որոշակի քանակությամբ միավորներ: Հարվածային գունդն առաջինը պետք է կպչի կարմիր՝ թիրախային գնդին, յուրաքանչյուր հաջող հարվածի համար տրվում է մեկ միավոր, կան նաև դրա շարունակութան այլ տարբերակներ, երբ լրացուցիչ միավորներ են տրվում: Սխալի դեպքում խաղացողը միավոր է կորցնում, իսկ մրցակիցը ստանում է երկու միավոր և խաղում գնդերը նույն դիրքից: Ամենատարածված սխալը սեղանից դուրս թռած հարվածային գունդն է: 

Միավորների ստացման քանակներն ու եղանակները կախված են կարոմբոլի տեսակից։ Ներկայումս կա այդ խաղի յոթ տարբերակ: Բիլիարդի աշխարհի գավաթի շրջանակներում ամեն տարի անցկացվում են երեքբորտային կարոմբոլի մրցաշարեր:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular