ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցից ամուսնության նպատակով անչափահասի են «փախցրել»․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռոման Ի.-ին մեղադրանք է առաջադրվել Աղաջան Թ.-ի և Ռուբեն Վ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում Ռոման Ի․-ի ամուսնության նպատակով անչափահաս Նանար Մ․-ին առևանգել նպատակադրվելու համար։

Մեղադրանք է առաջադրվել նաև Աղաջան Թ.-ին և Ռուբեն Վ.-ին։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել հունվարի 10-ին և մակագրվել դատավոր Բորիս Բախշիյանին։

Տղամարդիկ 2024 թվականի նոյեմբերի 26-ին ավտոմեքենայով գնացել են Արարատի մարզի միջնակարգ դպրոցներից մեկի ուղղությամբ: Տեսնելով Նանար Մ․-ին՝ Ռուբեն Վ․-ն կանգնեցրել է ավտոմեքենան, այնուհետև Ռոման Ի․-ն և Աղաջան Թ․-ն իջել են ավտոմեքենայից և 2008 թվականին ծնված անչափահաս աղջկան բացահայտ առևանգելու ուղղակի դիտավորությամբ, անտեսելով երրորդ անձանց ներկայությունը՝ աղջկա կամքին հակառակ՝ վերջինիս կամքը ճնշելով, նրա ցուցաբերած դիմադրությունը հաղթահարելով, բռնություն գործադրելով, այն է՝ բռնել են նրա ձեռքերից, ոտքերից, քաշել և ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենայի հետևի նստատեղին և հեռացել այնտեղից:

Աղջկան տեղափոխել են Ռոման Ի․-ի մորեղբորը պատկանող բնակարան:

Դատարանը վճռել է Ռոման Ի․-ին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասին առևանգելը) նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում՝ 4 տարի ժամկետով։  Պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Աղաջան Թ․-ին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասին առևանգելը) նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկման ձևով՝ 4 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Ռուբեն Վ․-ին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ (անչափահասին առևանգելը) կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկման ձևով՝ 2 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ընտրված լուսանկարը նյութի հետ առնչություն չունի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular