ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու նրա «կարկառուններն» արդեն անթաքույց են ցույց տալիս, որ իրենց թիրախում նաև հայ ժողովրդի պատմական հիշողությունն է, ու ընդհանրապես՝ ազգային ինքնությունը ձևավորող բոլոր հիմնասյուները:

Օրերս փաշինյանական քպականներից մեկը հայտարարել է. «Երկրորդ նախագահը կառավարական հանձնաժով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը կրկին պետք է ուսումնասիրեր Ցեղասպանության լինել-չլինելը»: Նախ՝ սա ինքնին բացահայտ, ակնհայտ սուտ է՝ նույնիսկ փաշինյանական ստերի հետ մրցելի սուտ: Բայց դրան համարժեք պատասխան եղել է, ասելիքը տվյալ դեպքում դա չէ: Այստեղ առավել ուշադրություն է գրավում քպականի այդ ստի մեջ գործածված «կրկին» բառը:

Այսինքն, հորինելով, թե նախկինում իբր նման փորձ եղել է, «կրկին» բառով փաշինյանական «խոսնակը» ենթագիտակցորեն կամ գուցե հենց դիտավորյալ ընդունում է, որ իրենք՝ ՔՊ-ն ու Փաշինյանը, պատրաստ են քննարկել՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չի եղել: Եվ, ըստ էության, իրենք փաստացի կասկածի տակ են դնում Ցեղասպանության փաստը:

Այստեղ հարցը նույնիսկ այն չէ, որ այս իշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից թուրքական «մարկերով» ջնջել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ լինելը: Իրենք պատրաստ են ավելիին՝ ուրանալ Հայոց ցեղասպանությունն ու, ընդհանրապես, կասկածի տակ դնել Թուրքիայի կատարած ոճրագործության եղելությունն ինքնին:

Փաշինյանն ինքը Հայոց ցեղասպանությունն ուրանալու «ցրցամ տվող» հայտարարություններ արդեն մի քանի անգամ արել է, ինչը արձանագրել է նաև հանրահայտ «Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը»:Փաշինյանի ու նրա քպականների ուրացումային դիքավորման ու հայտարարությունների խորապատկերում էլ ավելի է ընդգծվում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը ոգեկոչելու հասարակական-քաղաքական գործողությունների ու դրսևորումների առանձնահատուկ խորհուրդն ու կարևորությունը այս տարի՝ Մեծ եղեռնի 110-րդ տարելիցին: Ինչպես արդեն նշել ենք, ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական դարձած «Ջահերով երթը», որ կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ խորհրդանշական 19:15- ին: Հասկանալի է՝ նույն շեշտադրումն է ունենալու նաև Ապրիլի 24-ի ժողովրդական ահռելի հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր...

Նորմալ մարդու ընկալման տիրույթում չի տեղավորվում, բայց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություն համարվողները, ոճրագործ Թուրքիայի հետ ձեռք ձեռքի տված, մեզ ուզում են զրկել Հայոց ցեղասպանության մասին հիշողությունից, նաև ուզում են ստիպել՝ հրաժարվել դրա ճանաչման համար պայքարից:

Հանրահայտ է. ցանկացած ոճրագործություն, որը չի ճանաչվում և չի դատապարտվում, իր շարունակությունն է ստանում, կրկնվում է, իսկ ոճրագործը դառնում է էլ ավելի սանձարձակ:

Հայոց ցեղասպանությունը՝ Թուքիայի կողմից կատարված ոճրագործությունը, մնաց առանց պատժի: Որպես հետևանք՝ ցեղասպանությունը դարձավ ոչ միայն հիշողություն, այլ նաև մեթոդ՝ հակահայ քաղաքականության համար: Եվ այդ մեթոդն ուղիղ կիրառվեց Արցախում, Արցախի բազմահազարամյա բնիկ հայության դեմ, նախ՝ ագրեսիայով, ապա՝ տևական շրջափակմամբ, իսկ 2023-ի սեպտեմբերին՝ արդեն ֆիզիկական համատարած բնաջնջման սպառնալիքի պայմաններում իրականացված բռնի տեղահանությամբ:

Իսկ ապրիլի 23-ին ու 24-ին իրականացվելիք երթերն ու խոնարհումները հիշատակման հետ մեկտեղ հատկապես այս տարի ունեն առավել մեծ խորհուրդ՝ աշխարհին ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը հայ ժողովուրդը չեն. հայ ժողովուրդը հաշտ չէ այն ամենի հետ, ինչ անում են նրանք, հայ ժողովուրդը համաձայն չէ ուրացման ու մանկուրտացման քաղաքականության հետ: Եվ այդ անհաշտությունը լավագույնս ամփոփված է, ի մասնավորի, «System of a Down» խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանի գրառման մեջ. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է Ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular