ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը. պատմության այս օրը (21 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բրազիլիա՝ Տիրադենտեսի օր, Իտալիա՝ Հռոմի հիմնադրման օր, Քենիա՝ Ծառատնկման օր, ԱՄՆ-ի Տեխաս նահանգ՝ Սան-Խասինգոյի օր, Ռուսաստան՝ Տեղական ինքնակառավարման աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866 –ծնվել է մանկավարժ, թարգմանիչ, լրագրող Ջալալ Տեր-Գրիգորյանը։

1882 –վախճանվել է  հայազգի ռումին փիլիսոփա, պետական, քաղաքական գործիչ, իրավագետ Վասիլե Կոնտան։

1894 –ծնվել է  դերասան, ռեժիսոր Յուրի Իլյայի Յուրովսկին (Սարուխանով, Սարուխանյան)։

1941 –ծնվել է գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը։

1948 –ծնվել է գեղանկարիչ Վալմարը։

1965 – ծնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, որն Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:

1969 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, լրագրող Ցական Շողենցը։

1994– վախճանվել է հայազգի նշանավոր կինոռեժիսոր Էդմոնդ Քյոսայանը։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լաոսի հետ։

2005-ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը միաձայն ընդունել է ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և պատժման կոնվենցիային վերաբերող բանաձև, որը հեղինակվել և ներկայացվել է Հայաստանի կողմից:

2006-Արգենտինայի խորհրդարանը բավարարվել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ, թեև շրջանառվել է Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները դպրոցական ծրագրերում ներառելու վերաբերյալ օրինագիծ:

2008- տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքի շնորհանդեսը:

2010- բացվել է Երևանի նոր ջերմաէլեկտրակայանը, որի շինարարությունը մեկնարկել էր 2008 թվականին։ Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած 284 միլիոն դոլարի վարկով:

2015-Սերժ Թանգյանն ու Ջոն Դոլմայանը ժամանել են Հայաստան։ Այցի նպատակը եղել է Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագիրը կրող շրջագայության մաս կազմող բացօթյա համերգը Երևանի Հանրապետության հրապարակում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

2016-  Երևանում Օղակաձև զբոսայգում բացվել է Շանգալում եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթող։

2017-Երևանի տարբեր տոնավաճառների բազմաթիվ աշխատակիցներ առավոտից փակել են իրենց տաղավարները և բողոքի դուրս եկել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պնդում են, իրենց հանգիստ չեն թողնում, ստուգումներ են իրականացնում, պահանջում են ամբողջովին փաստաթղթավորել ապրանքաշրջանառությունը։

2018-«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից մեկը հանդիսացող Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է։

2020-Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել և  Արցախի Հանրապետության նախագահ ընտրված հայտարարել Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին:

2021- Սյունիքի տարբեր համայնքների բնակիչներ իրենց մարզ այցելած վարչապետին դիմավորել են «սյունաց ողջույններով»՝ հայհոյանքներով, սուլոցներով և իրենց բնակավայրեր, հատկապես գերեզմանատներ չմտնելու պահանջներով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ. թ. ա. 753 – Ռոմուլոսը և Ռեմոսը հիմնադրել են Հռոմ քաղաքը։ Այդ օրը համարվում է Հռոմի հիմնադրման օրը։

1109 –վախճանվել է միջնադարյան կաթոլիկ աստվածաբան, սքոլաստիկական ուղղության հիմնադիրներից մեկը հանդիսացող  փիլիսոփա, Քենթերբերիի արքեպիսկոպոս Անսելմ Քենթրբերցին։

1142 –վախճանվել է ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Պիեռ Աբելարը։

1519 —Մեքսիկայի մոտ ափ է իջել իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը։

1526– զորավար Բաբուրը հաղթանակ տանելով Հնդկաստանում, հիմնադրել է Մեծ Մողոլների կայսրությունը:

1699 –վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Ժան Բատիստ Ռասին։

1729 –ծնվել է  Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը։

1782 —թագավոր Բուդդխա Յոդֆա Չուլակոլը հիմնադրել է Սիամի նոր մայրաքաղաքը, որը եվրոպացիներին հայտնի է դարձել Հոնգկոնգ անունով։

1792- Ռիո-դե ժանեյրոյում պորտուգալացիները քառատել են Բրազիլիայի անկախության համար պայքարող Տիրադենտեսին։

1816 –ծնվել է անգլիացի վիպասան և բանաստեղծուհի Շառլոթ Բրոնտեն։

1828 –ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, գրող, գեղագետ, գրաքննադատ, պատմաբան Հիպոլիտ Ադոլֆ Տենը։

1863- Բահայի հավատի հիմնադիր Բահաուլլան Բաղդադի մոտակայքում գտնվող Ռիզվան այգում հռչակել է նոր համաշխարհային կրոնի ստեղծումը։

1898 —ԱՄՆ-ի բանակի կողմից Կուբայի շրջափակմամբ սկսվել է իսպանո-ամերիկյան պատերազմը։

1910– վախճանվել է ամերիկացի ճանաչված գրող, նաև ասույթների հեղինակ Մարկ Տվենը, ով հանդիսանում է «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերրի Ֆիննի արկածները», «Արքայազնն ու աղքատը» և այլ գրքերի հեղինակը:

1913– ջուր է իջեցվել «Աքվիտանիա» շոգենավը: Դա միակ շոգենավն է, որը մասնակցել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին:

1915– ծնվել է մեքսիկացի ծագումով ամերիկյան դերասան Էնթոնի Քուինը։

1926– ծնվել է Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհի Եղիսաբեթ 2-րդը։

1944 —Ֆրանսիայում կանայք ստացել են ընտրական իրավունք։

1954– ԽՍՀՄ-ն անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

1960 – Բրազիլիայի մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվել է Բրազիլիա քաղաք:

1989 —Պեկինի Տյանանմեն հրապարակում կապված չինական բարեփոխումների առաջնորդ Հու Յաոբանի մահվան հետ հավաքվել են մոտ 100 000 ուսանող։

1996 –սպանվել է  չեչեն զինվորական և քաղաքական գործիչ, ինքնահռչակ Իչկերիա չեչենական հանրապետության նախագահ Ջոխար Դուդաևը։

2019-Շրի Լանկայում տեղի են ունեցել ահաբեկչությունների շարք։

-Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահ է ընտրվել Վլադիմիր Զելենսկին։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular