ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ

ՍՊՈՐՏ

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը The Telegraph-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն առ այն, որ Իսրայելը մտադիր է մայիսին ռմբակոծել Իսլամական Հանրապետությանը։ Նա ասել է, որ Իսրայելը մտադիր չէ հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին:

«Ես Իսրայելի անվտանգության կաբինետի անդամ եմ, նեղ շրջանակով մասնակցում եմ բոլոր հանդիպումներին և չեմ հիշում նման որոշում... Չեմ կարծում, որ նման որոշում է կայացվել: Բայց Իսրայելի նպատակն է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել», - ասել է Սաարը:

Նախարարի խոսքով՝  Իսրայելի համար իրապես գոյաբանական հարց է Իրանի սպառնալիքին դիմակայելը:

«Նրանք երկու անգամ հարձակվել են Իսրայելի վրա հարյուրավոր հրթիռներով, նրանք օգտագործում են պրոքսի ուժեր, ինչպես «Հեզբոլլահ»-ը, ՀԱՄԱՍ-ը և հութիները, որոնք ապակայունացրել են ամբողջ Մերձավոր Արևելքը: Եթե ​​այդ ամենն արել են առանց միջուկային զենքի, ի՞նչ կարող են անել, եթե միջուկային հովանոց ունենան», - ասել է Սաարը։

Նա հաստատել է, որ երկրի իշխանությունները չեն ցանկանում, որ Իրանը միջուկային զինանոց ունենա։ Բայց դրան փորձում են հասնել դիվանագիտական, ոչ թե ռազմական ճանապարհով, վստահեցրել է քաղաքական գործիչը։ Նախարարն ասել է, որ եթե Թեհրանը միջուկային զենք ստեղծի, դա կարող է տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազքի հանգեցնել։ Սաարը կարծում է, որ Իրանից օրինակ վերցնելով՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը կցանկանան զանգվածային ոչնչացման զենք ստեղծել։

«Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար, այլ ոչ թե Իրանին թույլ տալ փախչել, ժամանակ վատնել, մինչև հանգամանքները փոխվեն», - ընդգծել է նա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular