ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալանի մասնակիցները ակցիա էին անում թալանի դեմ․ Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» գրում է  ․  Իշխանությունների հակաարցախյան արշավի վերջնանպատակն Արցախի էջը փակելն է, իսկ դրան հասնելու համար նախ փորձում են լուծարել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը։ Երեկ հերթական բողոքի ակցիան իրականացվեց ներկայացուցչության դիմաց, ցուցարարների մեծ մասը Սամվել Բաբայանի թիմակիցներն էին, որոնք իբր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից  պահանջում են արցախցի պաշտոնյաների թալանը վերադարձնել ժողովրդին: Հաջորդ քայլով էլ պահանջելու են՝ եթե Շահրամանյանը չի կարող դա անել, թող հրաժարական տա, ուրիշները գան։ 2023 թ. նոյեմբերի 8-ին Շահրամանյանը դիմել էր ՀՀ դատախազություն, որ Արցախի նախկին պաշտոնյաների իրավախախտումների, յուրացումների վերաբերյալ քրգործ հարուցվի, եւ եթե այդ վարույթը տեղում դոփում է, տրամաբանությունը հուշում է, որ արցախցիները դատախազության շենքի կամ դատախազի վերադաս Փաշինյանի կեցավայրի մոտ պետք է ցույց անեն, բայց գնացել են Արցախի ներկայացուցչություն՝ մատնելով իրենց բուն նպատակը։

Ամենաաբսուրդը, սակայն, այն է, որ ցուցարարների շարքում կան մարդիկ, որոնք մասնակից են եղել այդ «թալանին»․ պատերազմից հետո Արցախի ներդրումային հիմնադրամից մեծ գումարներ են ստացել՝  իբր բիզնես պրոյեկտներ իրականացնելու համար, եւ հայտնի դեպքերից հետո այդ գումարները ջրվել են։ Դիցուք, մեկին երեկ ակցիայի վայրում բացահայտեց հենց Շահրամանյանը. «Յուրա, հանգստացի՛ր, ես քեզ հետ առանձին կխոսեմ։ Յուրա՛, ունենալով 46 մլն պարտք, 1000 դրամ չես վճարել»։ Արցախցին, որին ուղղված էր խոսքը, պատասխանեց, թե Արայիկ Հարությունյանը պետք է այն փակի։ Իսկ ներկայացուցչության դարպասի ճաղավանդակը մագլցած Նահապետ Սարգսյանն էլ 60 մլն դրամ է ստացել նույն հիմնադրամից՝ մեղվաբուծությամբ զբաղվելու համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 19․ 04․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular