ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է ասում եղունգի լաքի ձեր նախընտրած գույնը ձեր մասին

ՖՈՏՈ
Պարզվում է, որ կարելի է շատ բան իմանալ մարդու բնավորության մասին՝ ըստ նախընտրած մանիկյուրի։ 
 
1. Սև գույնը ընտրում են ուժեղ կանայք, ովքեր սիրում և կարողանում են ղեկավարել։ Դա ազատ և ինքնաբավ կանայք են։ Հաճախ ուժեղ կնոջ դիմակի տակ թաքնվում է նուրբ և խոցելի կին։ 
 
2. Կարմիր կամ բորդո գույները  
Վառ կարմիր գույնին ավելի շատ հակված են կրքոտ և էմոցիոնալ կանայք։ Սակայն դա ոչ միշտ է այդպես, քանի որ շատ կանայք ընտրում են այդ գույնը՝ ցանկանալով երևալ այդպիսին։ 
 
3. Վարդագույնը նախընտրում են զգացմունքային և նուրբ կանայք։ Հաճախակի նրանց պետք է լինում տղամարդու ուժեղ թիկունք և մեկը, ով իրենց փոխարեն կընդունի կարևոր որոշումներ։ 
 
4. Դեղին գույնը նախընտրում են կանայք, ովքեր կարողանում են շատ լավ ուրախանալ։ Նրանք հակված են հաճախակի սիրահարվելուն, համարձակ են և ակտիվ։ Նրանց բնութագրական է նաև մոռացկոտությունը, թափթփվածությունն ու անկանխատեսելի արարքները։ 
 
5. Բաց կապույտ գույնը  
Այս գույնը նախընտրում են հանգիստ, ներդաշնակ և հուսալի կանայք։ Հաճախ այդ կանայք սիրահարվում են միայն մեկ անգամ և հավատարիմ մնում իրենց զուգընկերոջը։ 
 
6. Կանաչ մանիկյուր նախընտրող կանայք հավասարակշռված և հանգիստ բնավորություն ունեն։ Այս գույնը նախընտրում են նաև նրանք, ում չի բավարարում մտերիմների ուշադրությունը և նրանք իրենց հանգստությունը գտնում են գրքերում և վիրտուալ շփման մեջ։ 
 
7. Մանուշակագույնը նախընտրում են արտաքինից մեղմ և  անփույթ կանայք։ Այնինչ իրականում նրանք բավականին պրակտիկ, հաշվարկող են և ունեն հիանալի ինտուիցիա։ Չնայած թվացող զգացմունքայնությանն ու մանկամտությանը, նրանք շատ սառնասիրտ և հեռատես են։ 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular