ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այդ ճանապարհին խութերի ու դժվարությունների է բախվել, բայց և ակնառու հաջողությունների հասել։ Այսօր արդեն աշխարհի առաջատար բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, իսկ մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի արարք է։

Ցեղասպանության միջազգային ճանաչումը տարիներ շարունակ եղել է ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրել, բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի գործող իշխանությունն ամեն ինչ անում է Ցեղասպանությունը մոռացության մատնելու, ուրանալու, արտաքին քաղաքական գերակայություններից հանելու համար։ Չի բացառվում, որ մի օր էլ բանը հասնի ժխտմանը։

Այդուհանդերձ, որքան էլ օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձեն անտեսել, երկրորդ պլան մղել, այլ հարթություն տեղափոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, փաստ է, որ դա չի հաջողվելու։ Հայ ժողովրդի ինքնության մի կարևոր մասնիկն է դարձել ճանաչման գործընթացը, ու ոչ միայն Հայաստանում։ Եվ հարկավոր է հասկանալ, ուսումնասիրել՝ արդյոք Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, նոր բա՞ն է, թե՞ ի սկզբանե նրա մեջ ներդրված է ուրացողի խարանը։

Այս տարվա հունվարի 25-ին շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը կեղծ հայտարարություններ է արել՝ կրկին փոթորկելով հանրությանը։ Ասել է, թե պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, Փաշինյանը կարևորել էր նաև մեկ այլ հարց, թե ինչու Հայաստանի օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը։ «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - հայտարարել է վարչապետը։

Այդուհանդերձ, այս հայտարարությունը եզակի չէր։ Ընդ որում, նա Ցեղասպանության ուրացման հարցում հետևողական է արդեն տարիներ շարունակ։ Դեռևս 2009 թ., երբ Փաշինյանը ազատազրկված էր, «Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան»» վերտառությամբ հոդված էր գրում՝ նշելով, թե «որևէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան»։

2023 թ. հուլիսին «Ֆրանսպրեսս» գործակալությանը տված հարցազրույցում նա կրկին անսպասելիորեն անդրադարձել էր Ցեղասպանության հարցին՝ մեղադրանքների սլաքները ուղղելով դեպի Ռուսաստան։ «Ի վերջո, ինչի՞ հետևանք էր 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ աշխարհաքաղաքական ընտրություն էին կատարել, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ»,- նշում էր Փաշինյանը:

Այս տարվա մարտի 13-ին էլ պարզորոշ հայտարարել էր, այն էլ՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ «Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ Մեծ Եղեռնը Հայաստանում, հայերի շրջանում անառարկելի ճշմարտություն է։ Մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ», - նշել էր Փաշինյանը։

Ի պատասխան Փաշինյանի, «System of a Down» ռոք խմբի երաժիշտ կիթառահար Շավո Օդաջյանն իր ինստագրամյան էջում գրել է. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։ Այս գրառումը մեծ տարածում է գտել և դարձել քննարկման առարկա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular