ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ

ՖՈՏՈ

1970-ականների կեսերին ԽՍՀՄ-ում հայտնվեցին անսովոր բնակելի տներ, որոնք մարդիկ սկսեցին անվանել «ցուբիկ»–ներ: Դրանք նման էին հսկայական մետաղական տակառների և ստեղծվել էին այնպիսի կլիմայական ցուրտ շրջաններում, ինչպիսիք են ԲԱՄ–ը և Հեռավոր Հյուսիսը, ապրելու հարմարավետ պայմաններ ապահովելու համար:

Նման գաղափարի ծագումը կապված էր դժվարամատչելի տարածքների ակտիվ զարգացման սկզբի հետ։ ԲԱՄ ժամանած աշխատողները բախվում էին համապատասխան բնակության տարածքների բացակայության խնդրին: Սովորական փայտե տներն արագ էին ծածկվում ձյունով, նրանց պատերը սառն էին, իսկ շինանյութերը հեռավոր տայգա հասցնելը դժվար ու թանկ էր։ Այն պայմաններում էլ, երբ անհրաժեշտ էր արագ ստեղծել կենսապայմաններ, մարդիկ սկսեցին օգտագործել շահագործումից հանված երկաթուղային ցիստերները՝ դրանք վերածելով ժամանակավոր կացարանների։ Աշխատողների այդ սիրողական պրակտիկան էր, որ ոգեշնչեց խորհրդային ինժեներներին ստեղծելու մասնագիտացված բնակելի մոդուլներ:

Խորհրդային ինժիներները մշակեցին մետաղական ամբողջական բլոկներով (Цельнометаллический Унифицированный Блок) տների նախագիծ, որը կրճատ անվանվում էր ЦУБ, իսկ արդիականացված տարբերակը ЦУБ-2M: Առօրյա կյանքում այդ կառույցները շատ արագ ստացան «ցուբիկ» պարզ և տարողունակ անվանումը։ Նման տների հիմնական առանձնահատկությունը նրանց գլանաձև լինելն էր, ինչը զգալիորեն նվազեցնում էր քամու դիմադրությունը և թույլ տալիս, որ ձյունը չկուտակվի տանիքում, այլ պարզապես հոսի գլանի վրայից: Նման գլանաձևությունը ապացուցել է, որ օպտիմալ է հյուսիսի ծայրահեղ պայմանների համար:

Յուրաքանչյուր «ցուբիկ» մոտ ութ մետր երկարությամբ և երեք մետր տրամագծով մոդուլ էր։ Ինտերիերի մակերեսը կազմում էր մոտավորապես 24 քմ։ Ներսում կար անկախ ապրելու համար անհրաժեշտ ամեն ինչ՝ փոքր խոհանոց, հանգստի գոտի մահճակալներով, զուգարան, ջեռուցման համակարգ, նախասրահ և նույնիսկ մինի կաթսայատուն։ Չնայած սահմանափակ տարածքին, նման տները հարաբերական հարմարավետություն էին ապահովում այն պայմաններում, երբ ջերմաստիճանը կարող էր իջնել մինչև -50°C: «Ցուբիկ»–ների արտադրությունը սկսվել է 1975 թվականին Սոկոլսկու փայտամշակման գործարանում։ Այդ մոդուլներն ունեին ևս մեկ կարևոր առավելություն՝ շարժունակությունը։ Դրանք կարող էին փոխադրվել երկաթուղով, ավտոմեքենայով կամ նույնիսկ ուղղաթիռով, ինչը դրանց անփոխարինելի էր դարձնում դժվարամատչելի վայրերում աշխատողների ժամանակավոր բնակության վայրեր ստեղծելու գործում:

Այնուամենայնիվ 1990-ականների սկզբին նման ժամանակավոր բնակարանների կարիքը սկսեց նվազել: Հյուսիսային շրջաններում ենթակառուցվածքներն աստիճանաբար զարգանում էին, հայտնվում էին կապիտալ շենքեր, ինչպես նաև ավարտին էին հասել այնպիսի խոշոր շինարարական նախագծերը, ինչպիսին է ԲԱՄ-ը: Արդյունքում «ցուբիկ»–ների արտադրությունը դադարեցվեց, բայց դրանք մնացին հյուսիսային հողերի զարգացման ծանր տարիները վերապրածների հիշողության մեջ: Մինչ օրս էլ երկրի որոշ անկյուններում կարելի է տեսնել լքված գլանաձև տներ, որոնք հիշեցնում են այն ժամանակները, երբ մարդն ուսումնասիրում էր անհայտ տարածքները, իսկ ինժեներական միտքը լուծումներ էր գտնում՝ երբեմն անսպասելի, բայց արդյունավետ: Նշենք, որ կոնկրետ Հայստանում «ցուբիկ»–ների քանակը կտրուկ աճել էր Սպիտակի երկրաշարժից հետո:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular