Ռազմիկ Ամյանը, Խորեն Լևոնյանը և այլ հայտնիներ ՀՀ վաստակավոր ու ժողովրդական արտիստի կոչում ստացան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLife.Tert.am-ը գրում է.
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը, որի ժամանակ մի շարք հայտնիներ պարգևատրումներ ստացան։ Tert.am Life-ը ներկայացնում է, թե ով ինչ կոչման արժանացավ միջոցառման ժամանակ։
Դերասան Արմեն Էլբակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
Երգչուհի Էմմա Պետրոսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Երգիչ Ռազմիկ Ամյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Հենրիխ Մխիթարյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել էր, որ դերասան Խորեն Լևոնյանին հունվարի 23-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Այսօր կայացած միջոցառման ժամանակ Խորենը պաշտոնապես պարգևատրվել է։



