ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր ղեկավարի գործունեությունն ու կառավարման ժամանակահատվածը գնահատելու համար հարկավոր է կիրառել համակողմանի և բազմաշերտ վերլուծություն, որը ներառում է ինչպես քաղաքական, տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքական արդյունքները, այնպես էլ հասարակության ընկալումն ու պատմական համատեքստը։ Այս տեսանկյունից հատկապես կարևոր է դիտարկել, թե տվյալ ղեկավարն ինչ ժառանգություն է ստացել, և ինքն ինչ ժառանգություն է թողել հետագա սերունդներին կամ առնվազն հետագա իշխանություններին։

Նիկոլ Փաշինյանն արդեն 7 տարի պաշտոնավարում է, ու հաջորդ ընտրությունների շեմին նա և իր թիմը փորձում են իրենց կառավարման ժամանակահատվածը ներկայացնել որպես աննախադեպ ձեռքբերումների փուլ։ Նման հերթական «թատրոնի» ականատես եղանք ապրիլի 15-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։ Ընդ որում, նա անդրադառնում էր ոչ միայն անցյալ տարվա արդյունքներին, ինչպես ակնկալվում էր, այլև հետ էր գնում դեպի 2018 թվական։ Օրինակ՝ նա նշում էր, որ 2018-2024 թվականներին Հայաստանի տնտեսությունն աննախադեպ աճ է գրանցել, իսկ բյուջեի եկամուտներն էլ դրան համապատասխան ավելացել են։ Բայց պետք է նկատել, որ Հայաստանի գրանցած աճի մեջ ոչ մի արտառոց հանգամանք չկա, դա ընդամենը ենթադրում է բնականոն զարգացում։ Դեռ ավելին՝ ներկայիս տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում Հայաստանը կարող էր ավելի բարձր տնտեսական արդյունքներ գրանցել։ Ավելին, տնտեսության ներուժն ամբողջովին չի օգտագործվել, ու տնտեսական աճի առյուծի բաժինը գրանցվել է ուղղակի արտաքին գործոնների ազդեցության պայմաններում։ Ստացվում է, որ ձեռքբերում պետք է համարել անգամ այն, որ հետընթաց չենք ունեցել։ Այսինքն, պետք է գոհ լինենք, որ դեռ տնտեսություն ունենք։ Մյուս կողմից էլ՝ թանկացումներն այն աստիճանի են, որ այս տարիների ընթացքում մարդկանց եկամուտների ավելացումը, եթե դրանք կան էլ, ընդհանրապես չի զգացվում։ Նույնիսկ հակառակը: Հարկերի ու տուրքերի ավելացումն էլ ընկնում է հասարակ սպառողի ուսերին, քանի որ տնտեսվարողներն ավելացնում են ապրանքների գները, որպեսզի իրենք նույն շահույթն ունենան։

Զավեշտալին այն է, որ Փաշինյանը հայտարարում է, թե վենդետա չեն արել։ Իսկ ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարների նկատմամբ իրականացվող տեռորն ինչի՞ արդյունք են՝ նամանավանդ ընտրական գործընթացներին զուգահեռ։ Առավել ևս՝ այդ գործերն այնքան փնթի էին կարված, որ որոշ ժամանակ անց քանդվում են, ինչն ինքնին խոսում է դրանց քաղաքական բաղադրիչի մասին։ Նման դեպքերն այնքան շատ են, որ դժվար է անգամ թվարկելը։

Հասկանալի է, որ Փաշինյանը չի խոսում այն ամենի մասին, ինչի արդյունքում ստեղծվել է առկա ծանրագույն վիճակը: Չի խոսում այն մասին, որ մեր հանրային դաշտ է ներմուծել բոլորովին նոր բացասական երևույթներ, որոնցից ամենացայտունը հանրության տարբեր հատվածների միմյանց դեմ հանելը, թշնամացնելն ու ատելություն սերմանելն է։ Եվ առաջին անգամ է, որ քաղաքական դաշտի շարժիչ ուժը դառնում է հենց ատելությունն ու թշնամությունը։ Դրա վկայությունն է նաև այն, որ իր քաղաքական շահերն առաջ տանելու համար Փաշինյանը ոչ թե ներկայացնում է իր չափելի ձեռքբերումներն, այլ միացնում է «նախկիններին» մեղադրելու հին սկավառակը՝ անընդհատ պոպուլիզմի դոզան ավելացնելով և ջղաձգումների մեջ հայտնվելով։

Բայց միայն ատելության քարոզիչ լինելով չէ, որ Փաշինյանը կմնա պատմության մեջ, շատ ավելի մեծ բացասական երևույթներ ու կորուստներ կան։ Նա, իհարկե, չի խոսում այն մասին, որ հենց իր կառավարման ժամանակաշրջանում էր, որ պատերազմում շատ ծանր պարտություն կրեցինք, հազարավոր զոհեր ու վիրավորներ ունեցանք, լիովին կորցրեցինք Արցախն իր բոլոր ռեսուրսներով։ Նա, իհարկե, չի խոսում այն մասին, որ իր անունը պատմության էջերում կդրոշմվի նրանով, որ միակ ղեկավարն է, ով ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, որի արդյունքում Հայաստանի անվտանգությունը դարձել է մեծապես խոցելի, թշնամին զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ: Նա խոսում է և կխոսի այն մասին, որ իր օրոք անընդհատ քանդվող ճանապարհներ են ասֆալտապատել կամ նորոգել: «Ափսոս», բայց արդեն դրա մասին ոչ ոք չի հիշի։ Ահա այսպիսին է Փաշինյանի գլխավոր «ձեռքբերումը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular