ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրը իր երեք երեխաներին դաժանորեն կացնահարելով սպանել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրասնոյարսկի շրջանի Կանսկ քաղաքում բնակվող կինը, ով, ըստ քննիչների, կացնահարելով սպանել է իր երեք երեխաներին, չի կարող ցուցմունք տալ իր հոգե-հուզական վիճակի պատճառով։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են մարզային քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Նա հոգե-հուզական վիճակից ելնելով չի կարող ցուցմունք տալ, նրա հետ քննչական գործողություններ իրականացնելն անհնար է»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ աղջիկը չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ և ինչ է արել։

Տարածաշրջանային Քննչական կոմիտեն «ՌԻԱ նովոստի»-ին տված պարզաբանմանմամբ հերքել է նաև ԶԼՄ-ներում ավելի վաղ տարածված այն տեղեկությունը, թե աղջիկը չորրորդ երեխային չի սպանել, քանի որ ուժեր չի ունեցել։

«Անհիմն բամբասանքներ են»,-նշել է աղբյուրը։

Երկուշաբթի օրը մարզային քննչական կոմիտեն հայտնել է, որ Կանսկի քաղաքի Գերցենա փողոցում գտնվող առանձնատանը գլխի և մարմնի այլ մասերի կտրած-ծակած վերքերով երեք մահացած երեխա է հայտնաբերվել՝ չորս տարեկան աղջիկ և 7 ամսական և 8 տարեկան տղաներ։ 29-ամյա մոր նկատմամբ առանձնակի դաժանությամբ կատարված սպանության հիմքով գործ է հարուցվել։ Մարզային դատախազությունը հայտնել է, որ բազմազավակ ընտանիքը 2024 թվականի հոկտեմբերից գտնվում է կանխարգելիչ հաշվառման մեջ։ Հորը վարչական պատասխանատվության են ենթարկել յոթամյա որդուն ծեծի ենթարկելու համար։ Մայրը տնային տնտեսուհի է, հաշվառված է հոգեբույժի մոտ։ Իրավապահ մարմինները ՌԻԱ Նովոստիին պարզաբանել են, որ նա պարանոյիկ շիզոֆրենիա ունի։

Տարածաշրջանի դատախազության տվյալներով՝ ողբերգության պահին չորրորդ երեխան՝ յոթամյա տղան, դպրոցում է եղել։ Վերադառնալով տուն՝ նա ականատես է եղել դաժան կոտորածի հետևանքին, ապա մայրը նրան տարել է ծնողների մոտ և պատմել կատարվածը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular