ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ հայտնի է պատճառը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Յարոսլավլի և Նիժնի Նովգորոդի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Rosaviatsiya-ի ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն իր Telegram ալիքում։

«Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Նիժնի Նովգորոդի, Յարոսլավլի օդանավակայաններում»,- գրել է նա։

Որպես կանոն, նման սահմանափակումներ են մտցվում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։ Նախկինում Յարոսլավլի օդանավակայանը դադարեցրել էր աշխատանքը մարտի 11-ին, իսկ Նիժնի Նովգորոդը՝ մարտի 19-ին։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 16-ի գիշերը ՌԴ շրջանների վրա հայտնաբերվել և խոցվել է ուկրաինական 26 անօդաչու թռչող սարք։ Հակառակորդը անօդաչու թռչող սարքերի մեծ մասն ուղարկել է Վորոնեժի (9) և Բելգորոդի (8) շրջաններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular