ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Պատրաստ է պատժել Հայաստանին». Իլհամ Ալիևը Երևան արշավանքի համար պատրվակի է սպասում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իլհամ Ալիևը շարունակում է Հայաստանի կառավարությանն ու քաղաքացիներին «տոնուսի տակ պահել»: Ադրբեջանի համար ԼՂ հակամարտության հաղթական ավարտից հետո նա կամ սպառնում է հայերին պետականության լիակատար կորստով, կամ ավելի բարի է դառնում, գրում է bloknot.ru–ն։ Օրինակ 2025 թվականի սկզբին Ադրբեջանի նախագահը Հայաստանն անվանել է «ֆաշիստական պետություն» և խոստացել անհրաժեշտության դեպքում հաղթահարել այդ ֆաշիզմը։ Ըստ էության դա ակնհայտորեն ենթադրվում է հայկական պետականության կործանում, կամ Հայաստանի համար լավագույն դեպքում արդեն հայկական տարածքի մի մասի կորուստ:

Հետո, սակայն, Ալիևի հռետորաբանությունը մեղմացել է։ Նա սկսել է ասել, որ Ադրբեջանը կբավարարվի ընդամենը մի մանրուքով, այն է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան արտատարածքային  ճանապարհով։ Խոսքը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին է։ Հայերի համար դա հարավային Հայաստանն է, իսկ ադրբեջանցիների համար «պատմականորեն իրենց հողը, դա բուն Արևմտյան Ադրբեջանն է»։

Հիմա էլ Իլհամ Հեյդարովիչը կրկին սկսել է կոշտ խոսել: Ապրիլի 9-ին, ելույթ ունենալով Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումում, նա խոսել է հայկական սպառնալիքի մասին։ Հայաստանում, նկատել է նա, ատամները կատաղի սեղմում են ու արագ զինվում երազելով Ղարաբաղի պարտության համար ռևանշի մասին։

«Մենք արեցինք այն, ինչ բացարձակ օրինական էր։ Մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրեցինք անջատողականությանը և վերահսկողության տակ առանք մեր սահմանները։ Մեզ համար այդ հարցը փակված է։ Բայց դա չի նշանակում, որ մենք պարզապես անտեսելու ենք պոտենցիալ սպառնալիքներն ու հնարավոր վտանգները։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակահարված տալու: Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք զգալի ռեսուրսներ ծախսել մեր ռազմական հզորության ամրապնդման վրա։ Դա այն պատճառով չէ, որ մենք պլանավորում ենք այսպես կոչված ագրեսիա։ Դա պայմանավորված է նրանով, որ մենք՝ որպես ագրեսիայի զոհեր, ցանկանում ենք, որ կարողանանք պաշտպանվել և պատժել Հայաստանին, եթե նա որոշի մեզ նորից վնասել»,– ասել է Ալիևը։

Նրա խոսքով, որոշ «նոր ընկերներ» այժմ հայերին մատակարարում են տարատեսակ, բայց միանգամայն մահաբեր զենքեր, պետք չէ գնալ գուշակի մոտ, որպեսզի պարզ լինի, որ դա ապագայում լարվածություն կառաջացնի, քանի որ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, իսկ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ 

Իսկ ընդհանրապես, հավանաբար Ալիևի մոտ այն տպավորությունն է, որ «նոր ռազմական առճակատման վտանգը միշտ լինելու է»։ Տպավորություն է ստեղծվում, որ Ալիևը, եթե անգամ Երևան արշավանքի նպատակ չունի, բայց ուրախ կլինի դրա համար առիթ ստանալ: Միաժամանակ, ելնելով նրա հայտարարության բովանդակությունից, կարելի է ենթադրել, որ կան բավականաչափ միջադեպեր, որոնք կարող են արդարացնել հնարավոր ռազմական գործողությունը հայկական տարածքում։ Եվ այդ ամենն այն պատճառով, որ Հայաստանի զինված ուժերը բարոյալքված և կիսափլուզված վիճակում են: «Հիմա էլ տեսնում եք, որ Հայաստանից մեր սահմանը շատ են գնդակոծում, իսկ եթե մերոնք կրակում են, ապա դա միայն ի պատասխան։ Հայկական բանակում կարգապահությունը շատ ցածր է: Հայաստանում մարդկային ռեսուրսների սղության պատճառով հավաքագրել են մարդկանց, ովքեր երբեք չեն ծառայել բանակում, կամ գուցե ծառայել են երեսուն տարի առաջ»,– ասել է  նա։

Իսկ ընդհանուր առմամբ, Ալիևը հասկացնում է, որ ըստ էության սահմանի հայկական կողմում ներկայումս ոչ թե կանոնավոր զորամասեր են, այլ անկազմակերպ զինյալներ։ Նրանք էլ, ամենայն հավանականությամբ, այնպիսի լուրջ սադրանք կկատարեն, որ պարզապես «հետ կրակելը» բավարար չի լինի, և Ադրբեջանը ստիպված կլինի, ինչպես վերը մեջբերվեց, պաշտպանվել ագրեսիայից և «պատժել Հայաստանին»։

Հրապարակախոս Յուրի Պոդոլյական այս կապակցությամբ նշել է. «Ես բազմիցս եմ ասել հայերին, որոնք հեշտությամբ հանձնեցին Արցախը/Ղարաբաղը մի քանի տարի առաջ՝ 2020 թվականից հետո, որ համաշխարհային քաղաքականության մեջ «թուլամորթներին» միշտ մինչև վերջ են մաշկում։ Իսկ հայերն իրենց «առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի հետ հենց ներկայումս հենց նման թուլամորթների տեսք ունեն։ Ես նրանց զգուշացրել էի, որ Ադրբեջանի համար իմաստ չկա բավարարվել նրանով, ինչ հիմա ունի, և որ Հայաստանը «վերաձևելու» են մինչև Երևան։ Նրանք դրանից հետո էլ ի վերջո կհիշեն, որ Երևանը 19-րդ դարի սկզբին եղել է ադրբեջանական խանություններից մեկի մայրաքաղաքը։

Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ այդպես էլ լինում է, թեպետ Փաշինյանն արցախահայության դավաճանությունից հետո հայերին այլ բան է խոստացել։ Ուստի մեր հայ «դաշնակիցները» (որոնք իրենք իրենց են գերազանցել) պետք է պատրաստվեն պատերազմի ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո։ Կամ սովորեն ադրբեջաներեն։ Տարբերակներից մեկն էլ դահուկները յուղելն է նոր հայրենիք փնտրելու համար»:

Շատ փորձագետներ ենթադրում են, որ նոր պատերազմի դեպքում հայերի զանգվածը կգերադասի գաղթել, քան բանակի կամավոր զինվոր դառնալ։ Փաշինյանի դեմ հանդես եկող «Ծիծակ» հայկական հրատարակությունը կարծում է, որ Հայաստանի հեռանկարները լուսավոր չեն. «Մենք ունենք հետևյալ իրավիճակը, Ադրբեջանը շարունակում է զինվել մինչև ատամները և հետևողականորեն հեռանում է իր ագրեսիան զսպող միջազգային կազմակերպություններից։ Ինչպես Արցախի վրա հարձակման դեպքում, Ալիևը հարմար պահի է սպասում, որպեսզի աշխարհի երեսից ջնջի Հայաստանը։ Ընդ որում այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular