ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ եք երիկամների հիվանդություն ունեցողին սահման տարել. հանկարծամահ եղած Սուրենի մայրը բողոքում է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

News.am-ը գրում է.

ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում մայիսի 29-ին հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանի մայրը պահանջում է պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք իր տղային հիվանդ վիճակում զորակոչել են բանակ:

Տիկին Անժելայի խոսքով` որդու մահվանից արդեն մեկ ամիս է անցել, բայց իրավապահ մարմինները դեռ ոչինչ չեն անում՝ իր որդու մահվան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար. «Մինչեւ վերջ բողոքելու եմ, եթե պետք լինի, ես մինչեւ վերջ կգնամ: Իմ երեխան հայրենիքի համար ծառայելու ժամանակ է մահացել, որովհետեւ նրան բազմաթիվ հիվանդություններով տարել են բանակ: Պահանջելու եմ, որ պատասխանատվության ենթարկվեն նրանք, որոնք մեղավոր են, որ իմ որդին այդքան հիվանդություններ ունենալով հանդերձ զորակոչվել է բանակ:

Հիվանդ երեխուն հանել ուղարկել են սահման, դիրքեր, ո՞վ է սրա համար պատասխանը տալու, ինձ էլ ասում են, որ երիկամների ազոտն է բարձրացել, սրտի ինֆարկտ է ստացել ու մահացել է: Բայց դուք ինչի՞ եք երիկամաների հիվանդություն ունեցողին սահման տարել: Մահվան վկայականում գրված է, որ թոքերի հիվանդությունից է մահացել, բայց աֆիցերների հետ խոսել եմ, ասել են, որ երիկամներից է մահացել»,-ասաց տիկին Անժելան:

Մահացած զինծառայողի մայրը նշեց, որ Սուրենը նաեւ ողնաշարի ճողվածք է ունեցել, որի հետեւանքով էլ ծառայության ընթացքում 4 անգամ պառկել է հոսպիտալում. «Ողնաշարի գրիժա է ունեցել նաեւ ու դա իմանալով տարել են դիրքեր, ստիպել են, որ կառաուլ կանգնի: Բողոքում էր ինձ, ասում էր՝ մամա ողնաշարս ցավում ա, մամա ես չգիտեմ ոնց կանեմ, ոնց եմ դիմանալու, մինչեւ որ այնքան արեցին՝ մահացավ...»:

Հիշեցնենք, որ Սուրեն Մոսիյանը Բաքվից գաղթած փախստականի ընտանիքից էր։ Սուրենն իր մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը:

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular