ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրավվել է Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր․ պատմության այս օրը (16 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հայաստան՝ Ոստիկանության աշխատողի օր , Բուլղարիա՝ Առաջին սահմանադրության օր, Դանիա՝ Մարգարետ թագուհու ծննդյան օր, ԱՄՆ-ի Մեն և Մասսաչուսետս նահանգներ՝ Հայրենասերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1844 – ծնվել է ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը, որը զբաղվել և օժանդակել է Հայկական հարցին։

1958-վախճանվել է երգահան  Վաղարշակ Սրվանձտյանը։

-ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը։

1990- ԱՄՆ-ում «բժիշկ մահ» Ջեք Գևորգյանը կատարել է իր առաջին էվթանազիան։

1994 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակն անընդհատ և համառ հարձակումների շնորհիվ գրավել է Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր։ Ադրբեջանական բանակի կորուստները կազմել են 2000 զիվոր /600 սպանված/ հայկական բանակին են անցել ադրբեջանական բանակի 28 միավոր զրահատեխնիկա, այդ թվում 8 տանկ, 5 հետևակի մարտական մեքենա և 15 զրահամեքենա։

1993-վախճանվել է հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը:

2001- ընդունվում է «Ոստիկանության մասին» օրենքը։

2003-Սահմանադրական դատարանը որոշ վերապահումներով մերժել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի 2003 թվականի մարտի 5-ին անց կացված նախագահի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումը: 

2004- Մատենադարի մոտ տեղի է ունեցել հայաստանյան ընդդիմության հերթական հանրահավաքը՝ առաջինն ապրիլի 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ցուցարարներին դաժան բռնությունները ցրելուց հետո:

2006-հայազգի փաստաբաններ Մարկ Գերագոսը, Բրայան Կաբատեկը եւ Վարդգես Եղիայանը  հայց են ներկայացրել ընդդեմ «Դոյչե բանկ» և «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների պահանջելով վերադարձնել Ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները: 

2008-եթերազրկվել է Գյումիում գործող ԳԱԼԱ հեռուստակայանը:  

- Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարար:

2012- Մաշտոցի պուրակում  կրպակներն ապամոնտաժելու դեմ  պայքարող ակտիվիստներին, որոնց շարքերում նաև կանայք են եղել, ոստիկանները  հրելով, ձեռքերն ոլորելով, գետնին ընկած քարշ տալով դուրս են  բերել  կրպակներից:

2012-վախճանվել է քանդակների վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանը:

2016-Ազգային ժողովում 4+4+4 ձևաչափով բանակցություններն ավարտվել են  առանց փոխհամաձայնության: Թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղհասարակությունը հայտարարել են, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չի կայացել:

2018-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոց դուրս եկած մի քանի ուսանողները փակել են   մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքի հարակից ճանապարհներն ու խաչմերուկները: Առավոտվանից Շիրակի մարզպետարանի շենքն է հայտնվել շրջափակման մեջ: Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացել է  Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարների հանրահավաք։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1705-Անգլիայի թագուհի Աննան ասպետ է ձեռնադրել գիտնական  Իսահակ Նյուտոնին։

1797-թագադրվել է ռուսական ցար Պավել 1-ինը։

1828-վախճանվել է իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյան։

1862-ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսցիները գրավել են Նոր Օռլեանը։

1871-Բեռլինը դարձել է Գերմանիայի մայրաքաղաք։

1889-ծնվել է անգլիացի և ամերիկացի կինոռեժիսյոր, սցենարիստ և դերասան Չարլի Չապլինը։

1906-ավարտվել է ստորջրյա մալուխի կառուցումն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։

1917-Ֆինլանդիայից Պետերբուրգի կայարան է ժամանել վտարանդի Վլադիմիր Լենինը։

1934-ԽՍՀՄ-ի Կենտրոնական Գործադիր Կոմիտեն հատուկ որոշումով սահմանել է Խորհրդային Միության Հերոս պատվավոր կոչումը։

1940-ծնվել է Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդը։

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային Լ-3 ռազմանավի կողմից խորտակվել է գերմանական Գոյա տրանսպորտային նավը։ Արդյունքում ավելի քան 6 000 մարդ է զոհվել։

1992-գահընկեց է արվել Աֆղանստանի նախագահ Մուհամմեդ Նաջիբուլլան։

2007- ԱՄՆ-ի Վիրգինյան պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողական ավանում կորեական ծագման 23 –ամյա չորրորդ կուրսի ուսանող Չո Սին Խին կրակ է բացել մարդաշատ վայրում, որի արդյունում 32 անձ զոհվել է, իսկ 40-ը ստացել են հրազենային վիրավորում։

2014-Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ծովափին խորտակվել է Սևոլ լաստանավը, որի արդյունքում 304 մարդ է զոհվել։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular