ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցը ջրելու՞ են․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է  ․ ՔՊ-ում խուլ ընդվզում է՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանի հարցը հետաձգվեց: Նախօրեին ՔՊ խմբակցության նիստում պետք է որոշեին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելուն, սակայն նիստին մասնակցող պատգամավորները տեղում իմացել են, որ հարցի քննարկումը հետաձգվում է, ասվել է, որ ընդդիմության ներկայացրած նախագիծը պետք է նախ պետաիրավական հանձնաժողովը քննարկի, եզրակացություն տա, նոր հարցը բերվի խմբակցություն։

Եթե հանձնաժողովը պատգամավորի արարքում «հանցակազմ» տեսնի եւ համարի, որ պետք է նրա վարքը քննարկման առարկա դառնա, կներկայացնեն պատգամավորներին։ Իսկ նախագիծը դեռ չի ընդգրկվել հանձնաժողովի օրակարգում, եւ ՔՊ-ում կասկածներ ունեն, որ ջրելու են հարցը։ Երեկ էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հստակ չպատասխանեց, թե ինչու են հարցի քննարկումը հետաձգել․ «Հարմար չի եղել՝ չենք քննարկել», եւ հավատացրեց, որ անպայման կքննարկվի, հավելեց, որ մտադրություն կա ոչ թե ժամանակավոր, այլ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել․ «Շատ վատ է, որ մինչեւ հիմա չունենք էթիկայի հանձնաժողով»։ Տեղեկացանք, որ քննարկում են ԱԺ կանոնակարգում փոփոխությունների նախագիծ, որ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծեն, որի կազմը կձեւավորվի հավասար համամասնությամբ` եթե ընդդիմադիր պատգամավորի վարքը քննարկեն, գլխավորի իշխանական պատգամավոր, եթե իշխանականի՝ ընդդիմադիր։ Եվ հանձնաժողովը կարողանա պատժամիջոցներ նախատեսել` ներկայում ընդամենը կարող է արձանագրել, որ պատգամավորն էթիկա է խախտել։ Իսկ Անդրանիկ Քոչարյանը, ասում են, բավականին մարտական է տրամադրված, հավաքել է իր բոլոր կոլեգաների՝ լրագրողների հետ ունեցած միջադեպերը, որոնք արժանի էին էթիկայի հանձնաժողովի քննության, բայց ջրվել են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 16․ 04․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular