ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի բնակիչ Ռուզան Մելքոնյանի անչափահաս դստերը մարտի 4-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ծնկի վիրահատություն է կատարել բժիշկ Արա Այվազյանը, որը անցել է բարեհաջող և արդեն 1 ամսից ավելի երեխան գտնվում է բժշկի վերահսկողության տակ։

Ապրիլի 14-ին, Shamshyan.com էր զանգահարել Ռ․ Մելքոնյանը, ով ցանկացավ պատկան մարմինների՝ ՀՀ Առողջապահության նախարարության ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցին, ասելով․

«Երեխայիս վիրահատությունը լավ է անցել, բժշկից գոհ ենք, նաև հետվիրահատական շրջանում ամեն բան լավ է եղել, միչև այն բանը, երբ բժիշկը մեզանից պահանջեց մի դեղամիջոց, որը պետք է ամեն 6 ամիսը մեկ՝ 3 անգամ ներարկեր երեխային ու տվեց մի հեռախոսահամար, ասելով, որ զանգահարենք ու այդ դեղը ձեռք բերենք։

Զանգեցինք, բայց մեզ պատասխանեցին, որ տվյալ դեղորայքը չկա, այլ կա փոխարինող, որոնց արժեքները շատ չեն տարբերվում և մոտ 170 հազար դրամ արժեն։ Քանի որ մայրիկս էլ շուրջ 20 տարի ունեցել է նման խնդիր և լավ ծանոթ էր այդ դեղին, զանգեցի նրան, ով գտվում է ՌԴ-ում և 1 օրվա մեջ այդ դեղից ուղարկեց, որը այնտեղ արժեր կես գին։

Այսօր քանի որ այց ունեինք բժշկի մոտ, զանգեցի ու ասեցի, որ արդեն դեղորայքը ձեռք ենք բերել, բժիշկ Ա․ Այվազյանը մեզ պատասխանեց, որ քանի որ իր ասած տեղից չենք ձեռք բերել, ինքը դրսից բերած դեղ չի ներարկում, ես ասեցի, ոնց չեք ներարկում, ասեց, որ իրեն չի հետաքրքրում, ասեց, որ ինքը ունի վերևից հրաման, որ դրսից բերած դեղ չներարկի ու տանենք, ով ուզում է ներարկի ու հեռախոսը անջատեց իմ վրա։ Հետո զանգեցի Առողջապահության նախարարության թեժ գիծ, ասեցին, որ բժիշկը իրավունք չունի չներարկի և գնամ ու նույն բժշկի մոտից զանգեմ իրենց։

Հիմա ես չգիտեմ ինչ անեմ, ինչու՞ պետք է այլ բժիշկ գտնեմ, որ ներարկում անի, եթե իմ երեխան նրա բուժառուն է ու խնդրում եմ, որ Առողջապահության նախարարությունը հետևողական լինի նման հարցերին, քանի որ եթե այդ դեղը կարելի է ձեռք բերել կես գնով, ինչո՞ւ այստեղից գնեմ, մանավանդ եթե այստեղ չկա»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular