ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անթալիա այցը ձախողված էր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն օրերս մասնակցել էին Անթալիայի դիվանագիտական ֆորումին, մի շարք հանդիպումներ ունեցել իրենց գործընկերների հետ։ Միրզոյանը նաև հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին, Ռուբինյանն էլ արդեն Երևանում տեղական ԶԼՄ-ներին և երկուսի հայտարարություններից էլ կարելի է անշեղորեն արձանագրել, որ Թուրքիան առանձնապես ցանկություն չունի կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ և հետևաբար, Անթալիա կատարած այցը, դրա վրա արված ծախսը և հայկական կողմի դիրքորոշումների ներկայացումն առանձնապես որևէ օգուտ չի տվել։

Մասնավորապես, թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Միրզոյանը հայտարարել է, թե հայ-թուրքական կարգավորման գործընթացը թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ: Մինչ Թուրքիան հարաբերությունների կարգավորումը շաղկապում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հետ, Միրզոյանը հայտարարում է հակառակը։ «Եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ լինել նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար»,- նշել է նա։

Թուրքիան, նշենք, տարիներ շարունակ իր նախապայմանից որևէ կերպ չի հրաժարվել։ Արդեն մի քանի տարի է` երկու երկրները որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել 3-րդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու և այլ հարցերում։ Ռուբեն Ռուբինյանը, որը ֆորումի շրջանակներում հանդիպել էր իր պաշտոնակից Սերդար Քըլըչին, ապա հայտարարել, թե լավ քննարկում են ունեցել, արդեն Երևանում նշել է, որ հայկական կողմը կատարել է բոլոր պայմանավորվածությունները, իսկ թուրքական կողմն առանձնապես ոչինչ չի ձեռնարկել։ Ըստ Ռուբինյանի, այդ պայմանավորվածությունների չկատարումը Հայաստանի մեղքով չէ։ Փաստն այն է, սակայն, որ Թուրքիան լուրջ նախապայմաններ ունի և մինչև բոլոր այդ նախապայմանները չիրականացվեն, Հայաստանի հետ որևէ հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենալու։

Լիլիթ Մելոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular