ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանն առևտրային ծուղակում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն էլ է ընկել ամերիկյան տուրքերի տակ։ Երևանին չի օգնել անգամ «Ռազմավարական համագործակցության խարտիան», որը ստորագրվել էր ԱՄՆ նախորդ վարչակազմի հետ նրանց իշխանությունից հեռանալու վերջին օրերին։

Հանրապետությունում կիրառվել է ընդամենը բազային 10 % մաքսատուրք, սակայն դա կխաթարի հայկական առանց այն էլ համեստ արտահանումը դեպի ԱՄՆ, գրում է rybar.ru–ն։

Հայ-ամերիկյան առևտուրը

▪️2024 թվականին Հայաստանն ԱՄՆ-ին է վաճառել ընդամենը մինչև 50 միլիոն դոլարի ապրանքներ՝ ոսկի և թանկարժեք մետաղներ, ալկոհոլային խմիչքներ, պահածոներ և կաթնամթերք։

▪️Ամերիկյան ներմուծումը Հայաստան 2024 թվականին կազմել է 320 մլն դոլար։

▪️Անցած տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը նվազել է 38.7 %-ով։ Իսկ ներկայիս նոր տուրքերի ներդրումից հետո տնտեսագետները կանխատեսում են դրա կրճատում մինչև 20-30 մլն դոլարի։

ԱՄՆ ՄԶԳ նախկին տնօրեն Սամանթա Փաուերը դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ Վաշինգտոնը Հայաստանի հետ հարաբերություններում «օգնությունից դեպի առևտուր» է անցնում: ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերի ամրապնդումը Երևանը Ռուսաստանի հետ համագործակցությունից հեռացնելու ռազմավարության մի մասն էր կազմում: Ներկայիս մտցված տուրքերը կարող են միայն էլ ավելի խթանել Հայաստանի կապերի ամրապնդումը ԵԱՏՄ-ի հետ, որտեղ Հայաստանի արտահանումն աճել է հինգ անգամ։ Անցյալ տարի միության հետ հանրապետության ապրանքաշրջանառությունը հասել է 12 մլրդ դոլարի, որից 11 մլրդ դոլարը Ռուսաստանի Դաշնության հետ է։

Սակայն նման աճի հավակնություններն առկա են միայն տեսականորեն, քանի որ գործնականում փորձագետները վստահ են, որ Հայաստանը չի օգտագործում Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի ավելի մեծ զարգացման ներուժը: Օրինակ, վերաարտահանման հարցում Ռուսաստանի Դաշնությունն արդեն ապավինում է այլ երկրներին պայմանավորված Երևանի արևմտամետ նկրտումներով, որոնք նպատակ ունեն խաթարել այդ կապերը, ինչպես նաև հայկական կողմի օրենսդրության և հարկերի արհեստական խստացումների պատճառով։ Դրա պատճառով Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը ներկայումս նվազում է։

Մինչ Երևանն իր արևմտյան գործընկերների հետ մտածում է, թե ինչպես ազատվել «ռուսական կախվածությունից», երկիրն առևտրի ոլորտում շատ ավելի լուրջ խնդիրների է բախվում։ Միևնույն ժամանակ, իշխանությունները չունեն տնտեսական զարգացման սեփական ռազմավարություն, քանի որ վերջին տարիներին ԵԱՏՄ-ի շնորհիվ իներցիայով աճ է գրանցվել։ Սակայն տնտեսության և քաղաքականության մեջ անհավասարակշռության հետևանքներն արդեն սկսում են ի հայտ գալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular