ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով Հայաստանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է Իրանով տրանսպորտային միջանցք կառուցելու ծրագրի մասին, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կմիացնի երկրի հետ շրջանցելով Հայաստանը։ Ինչո՞ւ է Բաքուն խաղադրույք կատարում Թեհրանի վրա, և ի՞նչ մարտավարություն է ընտրել Իրանը Երևանի և Բաքվի հետ հարաբերություններում, գրում է vestikavkaza.ru–ն։

Այս նախագիծը ոչ միայն խոստանում է լուծել Նախիջևանի մեկուսացման վաղեմի խնդիրը, այլև ունակ է փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը։ Նախիջևանը 1990-ականներից տրանսպորտային շրջափակման մեջ է հայտնվել հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: Ադրբեջանի մնացած տարածքից այնտեղ միակ ցամաքային ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, որը, չնայած Երկրորդ Ղարաբաղյան պատերազմին հաջորդած պայմանավորվածություններին, շարունակում է արգելափակել մուտքը։ Դա սահմանափակում է տարածաշրջանի տնտեսական զարգացումը և բարդացնում լոգիստիկան։ Այդ խնդիրը լուծելու նպատակ էլ ունի Իրանով այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Արազ գետի վրայով արդեն ճանապարհային կամուրջ է կառուցվում, իսկ ապագայում կկառուցվի երկաթգիծ, որը կդառնա Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի մաս։

Ինչո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանող Իրանը գնում Բաքվի հետ մերձեցման.

-Թեհրանը հասկանում է նախագծի տնտեսական օգուտները: Իրանով անցնող տարանցիկ երթուղիները լոգիստիկայից եկամուտ կբերեն, կբարձրանա երկրի դերը որպես տարածաշրջանային հանգույց: Արևելյան Ադրբեջան նահանգը (Իրան), որով անցնելու է ճանապարհը, զարգացման խթան կստանա։

-Իրանում ապրում է մոտ 15 միլիոն ադրբեջանցի, որոնց համակրանքը Բաքվի նկատմամբ կարող է ազդել Թեհրանի քաղաքականության վրա։

-Իրանը շահագրգռված է Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությամբ։ Իրանը ցանկանում է թույլ չտալ, որ Թուրքիան գերիշխի տարածաշրջանում, բայց նաև չի ցանկանում ամբողջությամբ խզել հարաբերությունները Հայաստանի հետ, որը շարունակում է մնալ ռազմավարական գործընկեր որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ: Նախագծին մասնակցությունը Թեհրանին թույլ է տալիս պահպանել ազդեցությունը երկու կողմերի վրա էլ։

Իսկ Երևանի համար նոր միջանցքը տագնապալի ազդանշան է: Հայաստանը, կորցնելով Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը, սպառնում է կորցնել իր լծակները Բաքվի վրա։ Եթե ​​Նախիջևանը Հայաստանից անկախ մուտք ստանա դեպի մայրցամաքային Ադրբեջան, Երևանը կհայտնվի էլ ավելի մեկուսացված վիճակում: Սակայն Հայաստանը չի կարող բացահայտ բողոքել իրանա-ադրբեջանական համագործակցության դեմ:

Իրանի մարտավարությունը երկակի խաղ է, թե՞ պրագմատիզմ:

Իրանի մոտեցումը Բաքվի և Երևանի հետ հարաբերություններին կարելի է բնութագրել որպես «ճկուն չեզոքություն».

-Թեհրանը երկխոսություն է պահպանում Հայաստանի հետ անվտանգության հարցերի շուրջ, հատկապես տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության լույսի ներքո։ Հայաստանը Թուրքիայի ազդեցությանը հակազդելու Իրանի կարևոր օղակն է։

-Իրանն ակտիվացնում է տնտեսական համագործակցությունն Ադրբեջանի հետ (2024 թվականին առևտուրն աճել է 33,5 %-ով)։

Տրանսպորտային միջանցքի նախագիծն օրինակ է այն բանի, թե ինչպես է Իրանը շահում հակասություններից՝ առանց որևէ մեկի կողմը բռնելու։ Դա թույլ է տալիս Թեհրանին մնալ անփոխարինելի խաղացող բոլոր կողմերի համար:

Իսկ ի՞նչ հետևանքներ կլինեն Ռուսաստանի և Թուրքիայի համար.

-Թուրքիան՝ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը, աջակցում է նախագծին, այն դիտելով որպես Եվրոպայից Կենտրոնական Ասիա տրանսպորտային միջանցքի՝ Զանգեզուրի միջանցքի մաս: Այնուամենայնիվ, Թեհրանի հետ Բաքվի կապերի ամրապնդումը կարող է անհանգստություն առաջացնել Անկարայում հաշվի առնելով Թուրքիայի և Իրանի տարածաշրջանում ազդեցության համար մրցակցությունը:

- Ռուսաստանը, որն ավանդաբար հանդես էր գալիս որպես հակամարտությունում միջնորդ, այժմ կանգնած է նոր մարտահրավերների առաջ։ Եթե ​​Իրանն ու Թուրքիան ամրապնդեն իրենց դիրքերը տրանսպորտային ենթակառուցվածքներում, Մոսկվայի դերը որպես կայունության երաշխավոր կարող է նվազել։

Նախիջևանի շրջանցիկ ճանապարհի կառուցումը միայն ենթակառուցվածքային ծրագիր չէ: Դա քայլ է տարածաշրջանի վերաձևակերպման ուղղությամբ, որտեղ Ադրբեջանն ամրապնդում է իր ինքնիշխանությունը, Իրանն ընդլայնում է իր տնտեսական ազդեցությունը, իսկ Հայաստանը կորցնում է իր վերջին հաղթաթղթերը։

Թեհրանի մարտավարությունը պարզ է. հարևանների միջև հակասություններն օգտագործել ի շահ իր խուսափելով ուղղակի հակամարտություններից: Հարցն այն է, թե որքա՞ն ժամանակ Իրանը կարող է հավասարակշռել չդառնալով սեփական խաղի պատանդը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular