ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայ ձեռներեցների ասոցիացիայի բիզնես ֆորումը։ Միջոցառմանը մասնակցել են երկու հարյուր գործարարներ, փորձագետներ և հասարակական գործիչներ Հայաստանից և Ռուսաստանից, գրում է mk.ru–ն:

Մասնակիցները գնահատել են ՀՁԱ-ի աշխատանքը և ներկայացրել ասոցիացիայի հետագա զարգացման կանխատեսումները: Բանախոսների թվում են եղել Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովը, Heritage and Progress հիմնադրամի նախագահ Արմայս Կամալովը, Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր Սոս Մարտիրոսյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը։

Ֆորումի հիմնական թեման եղել է հայկական բիզնեսի հեռանկարները ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում։

Միջոցառման բացմանը ՀՁԱ–ի նախագահ և «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը ներկայացրել է գործարար համայնքի ներկայիս առաջնահերթությունները։ «Այս անհանգիստ ժամանակներում մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանում հայ ձեռներեցները ոչ միայն ամրացնում իրենց դիրքերը, այլ նաև ակտիվորեն աջակցում  իրենց պատմական հայրենիքին՝ ստեղծում աշխատատեղեր, ներդրումներ կատարում առանցքային ոլորտներում և նպաստում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, որը մեր ուժն է»,- ասել է նա ավելացնելով, որ 2024 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հասել է 12,7 միլիարդ ԱՄՆ դոլարի, իսկ ԵՄ-ի հետ առևտուրը նվազել է 14 տոկոսով՝ հասնելով 2 միլիարդ դոլարի։ «ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի Եվրամիություն վերակողմնորոշվելու փորձը կարող է հանգեցնել լուրջ տնտեսական հետևանքների: Դա միայն քաղաքական որոշում չէ, դա տնտեսության առանցքային ոլորտների գոյատևման հարց է: Պետք է հստակ հասկանալ, որ այդ ուղղությամբ ցանկացած քայլ պետք է հաշվարկվի ոչ թե էմոցիաների, այլ իրական ազգային շահերի հիման վրա»,- համոզված է Կարապետյանը։

ՀՁԱ–ի ղեկավարի խոսքով, այսօր Ռուսաստանն է առանցքային դեր խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ «Գազն ու նավթամթերքը մատակարարվում են կայուն՝ Հայաստանի համար բարենպաստ պայմաններով։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, և էներգակիրների գները կարող են զգալիորեն աճել»,- ասել է նա։

Կարապետյանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ներդրումների խնդրին։ Այսօր Ռուսաստանը պահպանում է Հայաստանում խոշորագույն ներդրողի կարգավիճակը մասնակցելով նոր ձեռնարկությունների և աշխատատեղերի ստեղծմանը։ Նա բիզնեսին և փորձագիտական ​​հանրությանը կոչ է արել ակտիվորեն ամրապնդել այդ ռազմավարական դաշինքը։

Խոսելով երկու երկրների միջև մշակութային և հումանիտար կապերի կարևորության մասին ասոցիացիայի ղեկավարը ֆորումի մասնակիցներին հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին կապում են դարավոր ջերմ հարաբերությունները։ «Մեր ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ, բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներ։ Միլիոնավոր հայեր ապրում և աշխատում են Ռուսաստանում նպաստելով երկու երկրների զարգացմանը։ Ռուսաստանը մնում է արտերկրում հայկական սփյուռքի հիմնական երկիրը»,– ասել է ձեռնարկատերը։

Եզրափակելով իր ելույթը Կարապետյանը ֆորումի մասնակիցներին հիշեցրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված զարգացնելու անհրաժեշտությունը։ «ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավոր է և անհրաժեշտ, բայց ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։ Մենք կարող ենք և պետք է խորացնենք մեր երկխոսությունը Եվրամիության հետ գործող համաձայնագրերի շրջանակներում չվտանգելով ռազմավարական շահերը և տնտեսական կայունությունը։ Համոզված եմ, որ Հայաստանի զարգացման ուղին պետք է ընտրել ոչ թե հույզերի ու գեղեցիկ խոստումների, այլ թվերի ու փաստերի հիման վրա։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ ևս տասնամյակների փորձարկումներ: Պետք է այնպիսի ճշգրիտ, կշռադատված որոշում կայացնել, որն  արդյունք կտա և հիմք կստեղծի երկրի երկարաժամկետ աճի համար»,- ամփոփել է Հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular