ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Խնածախ և Խոզնավար բնակավայրերի ուղղությամբ անցած գիշեր ադրբեջանական դիրքերից կրակել են 4 անգամ, խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ահաբեկել խաղաղ բնակչությանը։

Սահմանամերձ գյուղերում անհանգստությունները օրեցօր ավելի են մեծանում։ 

«Հաշվել եմ, ժամը 10-ի սահմաններում ավտոմատից կրակել են 16 անգամ, մի քանի րոպե հետո՝ 6 անգամ, ավելի ուշ՝ ժամը 11-ից հետո, 10 անգամ։ Դրանից հետո քնել եմ։ Իրենք ֆիքսված ժամ ունեն, կրակում են նաև ուշ գիշերին, խախտում մեր անդորրը։ Չգիտեմ՝ այդ ժամին կրակել են, թե՞ ոչ։ Եթե էս ամենը չկանխվի, կրակոցները շարունակվեն, գյուղը կդատարկվի։ Առանց այն էլ գնում են երիտասարդ ընտանիքները։ Ոչ ոք չի կարող նրանց մեղադրել, սահմանամերձ գյուղերում կյանքը վտանգավոր է դարձել»,MediaHub-ին ասաց Խնածախ գյուղի մեր զրուցակիցը։  

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակը հայկական գյուղերը դատարկելն է, որն էլ ինչ որ տեղ հաջողվում է։ 

«Արոտավայրեր չկան, ցանքատարածքներ չկան, անասնապահությամբ զբաղվելը դարձել է անհնար։ Մարդ չի կարող միայն իր տնամերձ հողամասը մշակելով մի ամբողջ ընտանիք պահել։ Ադրբեջանցին, որ մեզանից հարյուրավոր կիլոմետր է եղել հեռու, հիմա արդեն մեր գյուղի վերևը նստած հետևում է մեր շարժին։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ Ղարաբաղը հանձնելուց հետո այս վիճակում կհայտնվենք, կամ էլ գուցե կարժանանանք իրենց ճակատագրին»,- ասաց նա։ 

Սյունեցի մեր հայրենակիցներն ամեն օր արթնանում են խաղաղության ակնկալիքով, որն այդպես էլ տեղ չի հասնում։ Մարդիկ կորցրել են հավատը, թե խաղաղության պայմանագիր է կնքվելու։ 

«Չեմ կարծում, թե ադրբեջանցիների հետ հնարավոր է խաղաղ ապրել, իսկ Փաշինյանի խոստացած հաշտության պայմանագիրն ընդամենը պատրվակ է՝ հաջորդ տարի ընտրություններում վերարտադրվելու համար։ Մենք խաղաղությունը զգալու ենք այն ժամանակ, երբ գյուղից Ադրբեջանի դրոշը չտեսնենք, գյուղի վրա չկրակեն, հանգիստ ապրենք։ Բայց դա չի լինելու, քանի դեռ Հայաստանի իշխանությունը մեկ բան է ասում, Ադրբեջանի իշխանությունը՝ հակառակ բան, արդյունքում տուժում ենք մենք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular