ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե Հայաստանի գործող իշխանությունների` դեպի Արևմուտք սլացքն ու Ռուսաստանից հեռանալու քաղաքականությունը նախկինում արժանանում էր Ռուսաստանի կողմից մեղմ քննադատության, ապա այսօր պաշտոնական Մոսկվան չի կաշկանդվում և բաց տեքստով Հայաստանին զգուշացում է անում։ «Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի ԵԱՏՄ գծով գործընկերների հետ Երևանի կայացած այն տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որոնք այսօր գոյություն ունեն։ Հավանաբար, դա բավական ցավագին գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար», - «Իզվեստիա»-յին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մանրամասն ներկայացնելով, թե ինչ խնդիրներ կարող են ծագել։

«Մեր ապրանքաշրջանառությունն անցած տարի կազմել է մոտ 12 մլրդ դոլար՝ ցուցադրելով էական աճ։ Հայաստանի շահերն ինչ-որ կերպ ոտնահարելու պլաններ մենք չունենք և չենք կարող ունենալ։ Նա մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի հետ մեզ կապում են, ինչպես և Վրաստանի հետ, բազմադարյա ընդհանուր պատմությունը, ընդհանուր հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում»,- նշել է Գալուզինը, միաժամանակ հայտնել, որ միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային-սակագնային կարգավորումներ. դրանք ըստ էության տարբեր տնտեսական բլոկներ են։ «Ըստ այդմ, մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ միջոցով եվրասիական ինտեգրման շարունակական մասնակցություն։ Այդ մասնակցությունն ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը։ Եվ դա արտահայտվում է առաջին հերթին Հայաստանի ՀՆԱ աճի համար շատ նշանակալի թվերով։ Վերջին մեկ տարվա ընթացքում այն ​​կազմել է շուրջ 6 տոկոս»,-նշել է Գալուզինը, նաև նկատել, թե Եվրամիության անդամակցությունը պահանջների և չափանիշերի շարք է` մուտքի անհասկանալի հեռանկարով։

Փաստացի Ռուսաստանը Հայաստանին զգուշացնում է, որ իր և չկայացած եվրաինտեգրումը կարող է ծանր տնտեսական հետևանքներ ունենալ։ Հայաստանի տնտեսությունը միլիոն կապերով կապված է ԵԱՏՄ-ին և Ռուսաստանին, իսկ Եվրամիություն ապրանք արտահանելու համար նույնիսկ ամենախոշոր հայկական ձեռնարկությունները լրջագույն խնդիրների կարող են բախվել, չհաշված, որ ահռելի այդ շուկան մեզ այնքան էլ չի սպասում, քանի որ ունի բավականին արմատացած դիրքեր, իսկ ԵԱՏՄ-ում Հայաստանը զարգացման տեմպերով թերևս առաջատարն է, և այժմ Հայաստանի ոչ թե իշխանությունները, այլ բնակչությունը պետք է ընտրի, թե դեպի ուր է ցանկանում տանել իր երկիրը՝ զարգացման արդեն փորձված ճանապարհո՞վ, թե՞ դեպի անորոշ ապագա` տնտեսական որոշակի բարդություններով։

Մարգարիտա Դարչինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular