ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարա-Երևան բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է. Միրզոյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 

Երևանի և Անկարայի բանակցությունների վերջնական նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը: Այդ մասին Անթալիայում ընթացող 4-րդ դիվանագիտական համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը նշել է, որ Ֆիդանի հետ ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները․

«Երկու կողմերն էլ հասկանում են, որ վերջնական նպատակը, խնդիրը հարաբերությունների լիակատար կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների լիարժեք բացումը», - մասնավորապես ասել է նա։

ԱԳ նախարարը նշել է, որ Երեւանի և Անկարայի միջեւ արդեն իսկ արվել են մի շարք կոնկրետ քայլեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օդային տարածքի օգտագործումը, իսկ երկու երկրների փորձագետները քննարկումներ են անցկացրել Մարգարա-Ալիջան սահմանային անցման եւ Գյումրի-Կարս երկաթուղու վերաբերյալ:

Ընդ որում, նա փաստել է, որ երկկողմ հարաբերությունների որոշ ուղղություններում առաջընթացը կանգ է առել․

«Օրինակ, մեր միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար։ Այդ պայմանավորվածությունը, ցավոք, մինչ օրս չի իրագործվում», - հայտարարել է նա։ 

Արարատ Միրզոյանը Անթալիայում  խաղաղության համաձայնագիրը անվանել է պատմական և աննախադեպ և հայտարարել, որ այն պատրաստ է ստորագրման:

ՀՀ արտգործնախարարը նաև մեկնաբանել է Ադրբեջանի առաջ քաշած պայմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին․ «Եթե չկա հակամարտություն, ապա չկա նաև այս Մինսկի խմբի անհրաժեշտությունը», - ասել է նա՝ նշելով, որ Երևանն առաջարկում է նույն օրը ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի լուծարման մասին փաստաթուղթը: 

Մեկնաբանելով Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու Ադրբեջանի պահանջը, Միրզոյանը հայտարարել է, որ այդ առումով անհրաժեշտ երաշխիքներ արդեն գոյություն ունեն: Նա հավելել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման կետը կներառվի ապագա խաղաղության համաձայնագրում: Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանն այլևս կարիք չի ունենա ԵՄ դիտորդական առաքելության ներկայության։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular