ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի 75,000 դոլարով (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոլիվուդյան օսկարակիր «Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի 75,000 դոլարով: Խոսքն այն գործիքի մասին է, որը երաժիշտներից մեկը նվագում է խորտակվող նավի տախտակամածին` խուճապահար ամբոխի ֆոնին:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, այս գործիքը դարձել է խիզախության և հույզերի խորհրդանիշ: Ջեյմս Քեմերոնի ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի է հանվելու Henry Aldridge & Son աճուրդի տան կողմից՝ ամսվա վերջին Ուիլթշիրում:

Հետաքրքրական է, որ նույն աճուրդի տունն ավելի վաղ վաճառել էր ջութակը, որն օգտագործվել էր իրական «Տիտանիկ» նավի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular