ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Գրիգորյանը՝ հատուկ «Անկասայի» համար (ֆոտոշարք)

ՖՈՏՈ

Որքան էլ պնդենք, որ եվրոպական երկիր ենք, այնուամենայնիվ, ճաշակով, նախապատվություններով եւ ոճով, միեւնույն է, ավելի մոտ ենք Արեւելքին: Թերեւս դա էր պատճառը, որ հաճելիորեն անակնկալի եկա՝ Երեւանում «Անկասա» բրենդի հագուստը տեսնելիս. եվրոպական, նույնիսկ սկանդինավյան ոճի կրող, մեր իրականությունից տարբերվող, նրբաճաշակ հագուստ, որը խիստ զարմացնում է մատչելի գներով եւ անթերի որակով:

Անկասան հմայիչ աղջիկ է՝ իր սեփական ոճն ու հայացքն ունեցող: Քաղաքում ասում են, թե մեծահարուստ ընտանիքից է, անթերի կրթությամբ եւ հագուստի դիզայնին վերաբերվում է որպես նկարիչ, ստեղծագործող, փորձում է իր ներդրումն ունենալ գեղեցիկը տարածելու բարդ գործում:

«Անկասայի» հագուստը նախատեսված չէ միայն մոդելային արտաքին ունեցող աղջիկների համար: Զարմանալի է, բայց հագուստի այս մոդելները գեղեցկացնում են ցանկացած կնոջ՝ անկախ չափսերից եւ տարիքից: Երբ մանրակրկիտ ուսումնասիրում ես «Անկասայի» հագուստը, ակամայից հպարտություն ես զգում, որ մեր երկրում ներքին ուժերով հնարավոր է նման որակ ապահովել:

Թե´ Եվրոպայից ներկրված բարձրորակ բնական կտորները, թե´ դիզայնը, թե´ կարը անթերի են՝ եվրոպական բարձր չափորոշիչներին համապատասխան: Թերեւս դա է պատճառը, որ «Անկասային» արդեն համագործակցության առաջարկով դիմել են արտերկրից: Սակայն որքան էլ փորձեցի մանրամասներ «կորզել», առայժմ տեղեկատվությունը գաղտնի է պահվում: Ակամայից մտածում ես` նման որակը չի կարող էժան լինել, բայց արի ու տես՝ ոչ: Կարծում եմ` ցանկացած աղջիկ եւ կին կարող են իրենց թույլ տալ գնել «Անկասա»:

«Անկասան» դեռ նոր է մուտք գործել հայաստանյան շուկա, սակայն արդեն բավական համարձակ քայլերով փորձում է իր ուրույն տեղը գրավել: Այդ ճանապարհին առաջին լուրջ աշխատանքը համագործակցությունն է մերօրյա ամենապահանջված մոդելներից մեկի՝ Աննա Գրիգորյանի հետ: Հենց Աննան է ներկայացնում «Անկասայի» առաջին լուքբուքը: Լուսանկարների հեղինակն է տաղանդավոր Արմեն Աղայանը:

Մոդելի արտաքին տեսքն ապահովել է Image Code գեղեցկության սրահը: Առայժմ հաջողեցրի հայթայթել լուսանկարների աշխատանքային՝ ոչ վերջնական տարբերակը, սակայն շուտով հանրության դատին կհանձնվի ֆոտոշարքի ամբողջական տարբերակը:

Զառա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular