ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի՞ հոգի է ժամանել թանգարան Անահիտ աստվածուհու կիսանդրին տեսնելու համար

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայրության, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի աստվածուհի Անահիտի կերպարը ոչ միայն Հայաստանում է իր արտացոլումը գտել, այլև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ Արտեմիսին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։

 

Նավասարդի սկզբին (օգոստոսի 11-ին) մեծ շուքով նշվում էր Անահիտի գլխավոր տոնը՝ կապված բերքի հասունացման հետ։ Տոնախմբությունները վերածվում էին պտղաբերության տոնի, որի ժամանակ բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվում Անահիտին նվիրված մեհյանների շուրջը։ Ծիսակատարությունները ուղեկցվում էին աղոթքներով, երգերով, խնջույքներով։ Քրիստոնեության հաստատումից հետո Անահիտի պաշտամունքը վերածվում է Մարիամ Աստվածածնի պաշտամունքի։ Նրա անունով էր կոչվում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը։

Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայաստանում առաջացել է Պարսկական Աքեմենյան ժամանակներից և սերտորեն կապված է եղել մայր ծնողի հանդեպ հարգանքին։ Վաղ շրջանում եղել է նաև հայկական դիցարանի ռազմի աստվածուհին։ Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։ Անահիտը համարվել է խոհեմության ու պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհի։

Քանի որ Անահիտը մեծ դեր է ունեցել հայերի կյանքում, առօրյայում և առհասարակ, աստվածուհու բռոնզաձույլ արձանը Բրիտանյայից առաջին անգամ բերվել էր Հայաստան, որն իր հանգրվանը գտել էր Հայաստանի պատմության թանգարանում՝ այլ արվեստի գլուխգործոցների կողքին։

Աստվածուհու արձանը թանգարանում ներկայացված է եղել «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակում։

Ապրիլի 10-ին աստվածուհու բռոնզաձույլ արձանը լքեց Հայաստանի պատմության թանգարանը՝ գուցե հետ վերադառնալու խոստումով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ աստվածուհու արձանը տեսնելու համար թանգարան է ժամանել 55 հազար 837 քաղաքացի, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաներ։ Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը թանգարան եղել է անվճար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular