ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիական հեռուստաալիքները փորձում են մուտք գործել Հայաստանի հանրային մուլտիպլեքս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու ֆրանսիական հեռուստաալիքներ փորձում են մուտք գործել Հայաստանի հանրային մուլտիպլեքս (հեռուստաալիքների անվճար փաթեթ): Իրավիճակը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ելույթ ունենալով Ազգային ժողովում, գրում է vestikavkaza.ru–ն։ Նրա խոսքով, այդ թեմային նվիրված արդեն մի քանի հանդիպումներ են եղել։ Դրանցից յուրաքանչյուրում Երևանի ներկայացուցիչներն իրենց ֆրանսիացի գործընկերների ուշադրությունը հրավիրել են Հայաստանի օրենսդրության այն պահանջների վրա, որոնց համաձայն օտարերկրյա լրատվամիջոցները չպետք է ներառվեն հանրային մուլտիպլեքսում։ Հակոբյանը նաև բացահայտել է այն, որ այդ երկու հեռուստաալիքներից մեկը նույն Arte France-ն է, որի ուղիղ եթերում վերջերս ցուցադրվել էր Հարավային Կովկասի քարտեզը, որում Հայաստանն իսպառ բացակայում էր։ Ավելի ուշ հեռուստաալիքը ներողություն էր խնդրել այդ սխալի համար։ Ըստ հանձնաժողովի ղեկավարի անհնար է պատկերացնել այն, թե ի՞նչ արձագանք կունենար այդ նույն հաղորդումը, եթե այն ցուցադրվեր հանրային մուլտիպլեքսով։

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի է դարձել, որ հայկական կողմը մտադիր է վերանայել ներկայումս գործող այն համաձայնագիրը, որի շրջանակներում ռուսական հեռուստաալիքներն են հեռարձակվում  հայկական մուլտիպլեքսում։ Բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով, ռուսական կողմի ներկայացուցիչները հրավիրվել են Երևան, որտեղ խորհրդակցություններ կանցկացվեն պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու շուրջ։ Նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել, սակայն նշել է հայկական կողմի առաջարկներից մեկը՝ Երևանը ռուսական կողմին առաջարկում է սկսել Հայաստանի Հանրային հեռուստատեսության հեռարձակումը ռուսական հանրային մուլտիպլեքսով: Մինչ այդ Հայրապետյանը զգուշացրել էր, որ եթե կողմերը նորամուծությունների շուրջ համաձայնության չգան, ապա Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումները կարող են դադարեցվել։

Հիշեցնենք, որ Հայաստանի բնակիչները հանրային մուլտիպլեքսով կարող են դիտել այնպիսի ռուսական հեռուստաալիքներ, ինչպիսիք են Channel One–ը, Kultura–ն և RTR-Planeta–ն: Բացի այդ, Հայաստանում հասանելի է «Միր» միջպետական ​​ալիքը, որի կենտրոնակայանը գտնվում է Մոսկվայում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular