ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոտալ ձախողումների և անարդյունավետության լակմուսի թուղթը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմում, Արցախի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացում և արտաքին հարաբերություններում իշխանությունների տոտալ ձախողումն ու պարտություններն ակնհայտ են։ Բայց, բացի այս գլոբալ հարցերից, նույնիսկ ամենաառօրեական և ամենօրյա խնդիրներում է իր գործունեության անարդյունավետությամբ աչքի ընկնում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, իսկ այս ընթացքի շարունակությունը մեծ մարտրահրավեր է դարձել մեր պետականության համար։ Ընդ որում՝ անարդյունավետություն՝ մեղմ ասած:

Իսկ անադյունավետությունն ունի մի շարք խորքային, կառուցվածքային և համակարգային պատճառներ, որոնք ոչ միայն ի հայտ են գալիս առօրյա կառավարման պրակտիկայում, այլև վեր են հառնում որպես ռազմավարական մարտահրավերներ։ Դրանցից մեկը վերաբերում է կադրային համակարգի ոչ պրոֆեսիոնալ լինելուն, որն էլ կառավարման ճգնաժամի առաջացման պատճառ է դառնում։ Հայաստանում կադրային քաղաքականությունը երկար տարիներ կրում է ոչ պրոֆեսիոնալ, հաճախ նաև կամայական բնույթ՝ միաժամանակ արտացոլելով համակարգի ընդհանուր թուլությունները։ Շատ պաշտոնյաներ զբաղեցնում են իրենց դիրքերը ոչ թե փորձի և կարողությունների, այլ կուսակցական պատկանելության, անձնական կապերի, քաղաքական լոյալության կամ պատահական հանգամանքների արդյունքում։ Բացի այդ, անընդհատ կադրային փոխատեղումներ են լինում, որոնց արդյունքում չի ապահովվում շարունակականությունը, երբ աշխատանքները կարող են մի քանի անգամ զրոյական կետից սկսվել։ Այս հանգամանքը ևս էականորեն խաթարում է պետական կառույցների արդյունավետությունը։

Մյուս հանգամանքը չկայացած իրավական մշակույթն է, երբ օրենքների փոփոխության մշտական շրջապտույտի մեջ ենք։ Ու հետաքրքիրն այն է, որ այդ օրենքները ոչ թե արտացոլում են հանրային կարիքներն ու արդյունավետության բարձրացման մեխանիզմները, այլ միայն կառավարության կամայական քայլերի դրոշմն են իրենց մեջ կրում։ Դրա համար էլ, առանց մասնագիտական համայնքների կարծիքները և դիտարկումները հաշվի առնելու, օրենքի, կառավարության որոշման նախագծեր կամ նախաձեռնություններ կարող են ներկայացվել, որոնք հետագայում խնդրահարույց են դառնում։ Իսկ երբ օրենքներն ու այլ իրավական ակտերը հաճախակի և անկանխատեսելի կերպով փոխվում են, ապա դա ոչ միայն վնասում է ինստիտուցիոնալ կայունությանը, այլև անընդհատ ցնցումների տեղիք է հալիս ու խոչընդոտում է, որ համակարգն արդյունավետ աշխատի։ Բացի այդ, օրենքների կիրարկման կամայականությունն ու սուբյեկտիվ մեկնաբանությունները նվազեցնում են համակարգի նկատմամբ վստահությունը։

Կառավարության ձախողումների մյուս պատճառը անարդյունավետ ֆինանսական ու բյուջետային քաղաքականությունն է։ Գրեթե ամեն տարի բյուջեն թերակատարվում է, որը կարող էր հավել յալ արդյունք ապահովել մեր տնտեսության համար։ Սրա մասին տնտեսագետներն անընդհատ բարձրաձայնում են, բայց նրանց ոչ ոք չի լսում։ Ծախսերի պլանավորման թերի համակարգ է գործում, որի արդյունքում էլ բացակայում է նաև կանխատեսումների մշակույթը։

Մյուս կողմից էլ՝ բյուջեի մուտքերն ապահովելու նպատակով իշխանությունները, փոխանակ մտածեն երկրում բիզնես միջավայրը խթանելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, միանգամից ամենահեշտ ճանապարհով են գնում, այն է՝ էականորեն ավելացնել հարկերն ու տուրքերը։ Հարկատուների հաշվին գոյացած ահռելի միջոցներ իշխանություններն ուղղակի փոշիացնում են։ Բարձր պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց աշխատանքն ընդհանրապես արդյունավետության գործակից չունի, ահռելի պարգևավճարներ են ստանում, թանկարժեք գործուղումների են գնում, օգտվում են թանկարժեք ու նոր ծառայողական մեքենաներից։ Ընդհանրապես, բոլոր ոլորտներում կառավարության իրականացրած ծախսերի մասով խայտառակ իրավիճակ է։ Միլիոններով գումարներ են ծախսվում, սակայն վերջում այդպես էլ հասկանալի չի լինում, թե ինչ արդյունքի էին դրանք միտված, որովհետև, որպես կանոն, արդյունք չեն ունենում։

Ու հիմա կառավարության նիստում խրոխտ դեմքով Փաշինյանը մուննաթ է գալիս բոլորի վրա, թե գյուղատնտեսության և այլ ոլորտներում տրամադրված դրամական միջոցներն արդյունք չեն տվել, անարդյունավետ ծախսեր են կատարվում և այլն։ Այս հարցում նա իրավացի է, քանի որ շատ ծրագրեր ֆինանսավորվում են առանց գնահատելու դրանց արդյունավետությունը կամ իրական կարիքը։ Արժեքների ու արդյունքների հարաբերակցությունը հաճախ անտեսվում է։ Դեռ ավելին, չի խոսվում այն մասին, որ մի շարք ծրագրեր էլ հակառակ էֆեկտն են ունենում, երբ հոնքը սարքելու տեղը աչքն էլ են հանում։ Բայց հարցն այն է, թե ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Փաշինյանը, երբ ինքն է կառավարության ղեկին, և տարվող քաղաքականությունն առաջին հերթին իր պատասխանատվության ներքո է։ Փաշինյանը բողոքում է բոլորից, մեղադրում է, շոու է ցուցադրում՝ հաշվի առնելով, որ ընտրությունները մոտենում են, ու ինքը շոումենի դերի մեջ պետք է մտնի։ Եթե մեկը կա, որի վրա Փաշինյանը պետք է մուննաթ գա, ապա դա առաջին հերթին ինքն է։ Շոուների փոխարեն ավելի ճիշտ կլիներ լուծումներ գտնելու վրա կենտրոնանալ, այլ ոչ թե ցույց տալ, թե բոլորն ինչ վատն են, իսկ «ցարն» ինչ լավն է։

Ճիշտ է՝ որոշ փոքրաթիվ շրջանակներ կարող են կուլ տալ իր բեմադրած շոուների խայծերը, սակայն հանրության մեծամասնությունը հիանալի հասկանում է, թե ինչ է կատարվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular