ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որևէ հայտ չի ներկայացվել. ներդրումային ֆոնդերին կառավարության մասնակցությունը կանոնակարգող իրավական ակտն ուժը կորցրած կճանաչվի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել կառավարության 2024 թ. հունվարի 18-ի N 93-Լ որոշումը, որով հավանության է արժանացել ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին ծրագիրը: Որոշման կարգավորումներով նախատեսվել է կառավարության մասնակցությունը տնտեսության գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնող ֆոնդերում՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ֆոնդում ներդրողի կողմից առնվազն երկու հարյուր հիսուն միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում՝ ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան երեք միլիարդ դրամը։

Նշվում է՝ թեպետ որոշմամբ սահմանված նպատակները կարևոր են, այնուամենայնիվ, ընտրված եղանակով և տրված կարգավորումներով դրանց հասնելն անհնար է։ Այսպես, որոշման կարգավորումների համաձայն, էկոնոմիկայի նախարարի հրամանով պետք է հաստատվի ֆոնդի փայերի ձեռքբերման օրինակելի պայմանագիր և ֆոնդի կառավարչի հայտով նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկելով ներկայացված հայտը պետք է այն բավարարի՝ կնքելով օրինակելի պայմանագիրը։ Մինչդեռ ֆոնդերին, հատկապես 1 մլրդ ԱՄՆ դոլար կառավարող կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերին մասնակցությունը չի կարող իրականացվել ֆոնդի մասնակցի կողմից սահմանված օրինակելի պայմանագրով և ընթացակարգով։ Ֆոնդերն ունեն իրենց կանոնները, ընթացակարգերը և յուրաքանչյուր նոր մասնակցի մասնակցությունը սահմանվում է հենց այդ կանոններով, ֆոնդի կառավարչի և մյուս մասնակիցների համաձայնությամբ սահմանված պայմանագրի պայմաններով, հետևաբար որոշմամբ առաջարկվող մեխանզիմը չի կարող գործել։ Խնդրահարույց է նաև սահմանված 10 աշխատանքային օրվա ժամկետը։

Բացի դա, ծրագրի շահառու կարող են լինել այն ներդրումային ֆոնդերը, որոնք ՀՀ ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումներ են կատարում։ Հետևաբար ստացվում է, որ ստեղծվող կամ գործող ֆոնդի կանոններով կամ այլ փաստաթղթով պետք է ամրագրվի, որ ֆոնդը կարող է ներդրումներ կատարել միայն որոշմամբ սահմանված ոլորտներերում՝ մշակվող արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտի ընկերություններում։ Մինչդեռ որոշման չափանիշներին բավարարող ֆոնդի կառավարիչները ծախսերի տեսանկյունից նպատակահարմար չեն համարում միայն Հայաստանի ընկերություններում ներդրումներ կատարելու համար առանձին ֆոնդի գրանցումը։

Բացի այդ, ընտրված ոլորտները խիստ սահմանափակ են և որոշման մեջ ընդգրկված չեն ներդրողների տեսանկյունից այնպիսի հետաքրքիր ոլորտներ, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը և այլն։ Այս առումով հարկ է նկատել, որ նույն ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդը չունի ոլորտային որևէ սահմանափակում և այս պահին ներդրումներ ունի 7 տարբեր ոլորտների ընկերություններում։ Որոշման մեջ ոլորտային նման սահմանափակումը պայմանավորված է եղել լիազորող նորմի առկայությամբ և չունի տնտեսական հիմնավորվածություն։

Որոշումն ունի նաև մի շարք տեխնիկական թերություններ, անորոշ ձևակերպումներ, պարզ չէ, թե «ներդրողի կողմից առնվազն երկու հարյուր հիսուն միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերում» արտահայտության դեպքում խոսքը ֆոնդի կառավարչի կողմից ներդրված գումարի, թե ֆոնդի բոլոր մասնակիցների ընդհանուր ներդրումների մասին է և այլն:

Նշվում է, որ 2025 թ. ապրիլի 10-ի դրությամբ ծրագրին դիմելու որևէ հայտ չի ներկայացվել։

Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի անորոշ, ոչ հստակ ձևակերպումներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության համար պարտականություններ սահմանող իրավական ակտը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular