ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային թատրոնի «Ռոտոնդա» սրահում տեղի է ունեցել «Հայ կինը՝ Ցեղասպանության զոհ և հերոս» և «Ստրունգա՝ հայ որբերի նոր տունը» խորագրերով ցուցադրությունների բացման արարողությունը։ Միջոցառումը կազմակերպել էր Ռումինիայի հայոց միության Հայ մշակույթի կենտրոնը՝ Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ եկեղեցու առաջնորդարանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Բուխարեստի ազգային թատրոնի հետ համագործակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին ցուցադրությունը հայ կանանց խիզախության և տառապանքի մասին է՝ Հայոց ցեղասպանության ընթացքում։ Լուսանկարների, պատմությունների և վկայությունների միջոցով բացահայտվում են այն կանանց դեմքերն ու ճակատագրերը, որոնք պայքարել են գոյատևելու համար։ 

Երկրորդ ցուցադրությունը պատմում է Ռումինիայի Ստրունգա գյուղի հայկական որբանոցի մասին, որը հիմնադրվել էր 1923 թվականին ռումինահայ համայնքի նախաձեռնությամբ և ռումինական կառավարության աջակցությամբ։ Ցեղասպանությունից փրկված 200 երեխա ապաստան էր գտել այդ հյուրընկալ անկյունում և կյանքը շարունակելու նոր հնարավորություն ստացել։

Ցուցադրությունների բացմանը Ազգային թատրոնի ներկայացուցիչ Ադրիանա Պոպեսկուն ողջունել է ներկաներին՝ կարևորելով նմանատիպ ցուցադրությունների կազմակերպումը ռումին հանրության համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ուսումնասիրել հայ ժողովրդի վերապրած ողբերգության ոչ այնքան հայտնի դրվագները։

Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանն ընդգծել է, որ Ցեղասպանությունը վերապրածների մի մասը սփռվել է աշխարհով մեկ, այդ թվում՝ Ռումինիայում, իսկ մի զգալի մասը հաստատվել է Հայաստանում։ Արդյունքում՝ գրեթե յուրաքանչյուր հայի ընտանիքում կան վերապրածների պատմություններ։ Նա հիշեցրել է, որ Հայ առաքելական եկեղեցին տարիներ առաջ սրբադասեց Ցեղասպանության անմեղ զոհերին, ինչն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում։   

Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը նշել է, որ 1915 թվականը մեր պատմության ամենատխուր էջն է, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր հայրենիքը և բնակչության մոտ երեք քառորդ մասը, գրեթե 6500 հոգևորական՝ սպանվեց, 60 առաջնորդարան քանդվեց, և միայն շուրջ 350 հազար հայ կարողացավ մազապուրծ լինել և անապատից հասնել այլ երկրներ, որի արդյունքում այսօր ավելի քան 160 երկրներում հայկական համայնք և եկեղեցի կա։

Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանն էլ ընդգծել է, որ հայերն, ապաստան գտնելով աշխարհի բոլոր ծայրերում, կարծես «զգում են» իրար և հաճախ միայն հայացքը բավական է հասկանալու, որ դիմացինը հայ է։ Ոսկանյանն իր «Շշուկների մատյան» վեպից կարդացել է տարբեր երկրների հյուպատոսների վկայությունները հայ կանանց կոտորածների մասին։

Ցուցադրությունները մեկ ամիս շարունակ բաց կլինեն հանրության համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular