ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրոպան Հայաստանը տեսնում է միայն որպես Մոսկվային հակազդելու գործիք». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ura.news–ը «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում մեկնարկել է Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը։ Ինչպե՞ս են արձագանքել Ռուսաստանում ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը, և ինչո՞ւ է դա երկրին անհրաժեշտ՝ փորձել է պարզել ura. news–ը։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 4-ին պաշտոնապես հաստատել է օրենքը, որով մեկնարկում է երկրի ինտեգրումը Եվրամիությանը։

Հայաստանը Եվրամիության հետ մերձեցման կուրս է սահմանել, չնայած Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուն։ Դա ռազմավարական քայլ է, որը թելադրված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Լեռնային Ղարաբաղում կրած ցավալի պարտությունից հետո և Ադրբեջանի հետ շարունակվող լարվածության ֆոնին Երևանը փնտրում է նոր դաշնակիցներ և անվտանգության լրացուցիչ երաշխիքներ, գրել է Коммерсант հրատարակությունը։ Եվրոպական վեկտորը Հայաստանին հնարավորություն է տալիս ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում և մուտք ունենալ դեպի զարգացման նոր ռեսուրսներ։ Երկրի քաղաքական ղեկավարությունը եվրաինտեգրումը դիտարկում է ոչ միայն որպես արտաքին քաղաքական նախագիծ, այլ նաև ներքին օրակարգի կարևոր տարր։ Անգամ բանակցությունների մեկնարկը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար՝ առանց վիզայի ռեժիմի հեռանկարից մինչև եվրոպական ներդրումների ներգրավում։ Միաժամանակ, Հայաստանը զգույշ հավասարակշռում է՝ փորձելով չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ, որը մնում է երկրի կարևոր տնտեսական գործընկերը։

Kp.ru-ին տված հարցազրույցում քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծիք է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանի՝ Եվրամիությանն անդամակցելու որոշումը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձ է։ Սակայն նա ընդգծել է, որ նման որոշմանը օրինական ուժ տալու համար անհրաժեշտ է Հայաստանում անցկացնել համապետական հանրաքվե։ Տարասովը նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունների նման գործողությունները կապված են առաջիկա ընտրությունների, ինչպես նաև իրենց նոր գործընկերներին հավատարմություն ցուցաբերելու ցանկության հետ։ Նա կասկած է հայտնել Երևանի իրական խնդիրների նկատմամբ Եվրոպայի հետաքրքրության անկեղծության վերաբերյալ՝ ենթադրելով, որ Եվրոպան Հայաստանը տեսնում է միայն որպես Մոսկվային հակազդելու գործիք։ Քաղաքագետը նաև ընդգծել է Հայաստանի միաժամանակյա ինտեգրման անհնարինությունը եվրոպական և ռուսական տնտեսական և ռազմաքաղաքական այնպիսի կառույցներին, ինչպիսիք են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ):

Իսկ ի՞նչ են մտածում այս ամենի մասին Ռուսաստանում: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ անհնար է միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄին։ Նա ԵԱՏՄ-ն անվանել է իրավահավասար պետությունների միություն, իսկ Եվրամիությունը՝ «կպչուն կարգապահություն» ունեցող կառույց, որը ենթակա է «հակառուսական նարատիվներին»։ Միաժամանակ Գալուզինն ընդգծել է, որ վերջնական ընտրությունը Հայաստանինն է, և հույս է հայտնել, որ Երևանը քաղաքացիներին կբացատրի ԵԱՏՄ-ի բոլոր օգուտները և նրա հետ հնարավոր խզումից կորուստների մասշտաբները։

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտարարել է, որ Հայաստանը «չի կարող նստել երկու աթոռի վրա»՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի։ Նա Երևանի ընդունած եվրաինտեգրման մասին օրենքն անվանել է դեկլարատիվ, սակայն ընդգծել է, որ, վաղ թե ուշ, երկիրը պետք է որոշում կայացնի։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ վերջերս իր հայ գործընկերոջը շնորհավորել էր այն առիթով, որ Ռուսաստանին և Հայաստանին հաջողվել է «քաղաքական երկխոսության բարձր մակարդակ պահպանել», չնայած «դաշինքը խարխլելու դրսից փորձերին»։ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, հերքել է Մոսկվայի հետ համագործակցության «նոր ակտիվացման» մասին լուրերը՝ ասելով, որ հարաբերությունները «չեն կարող անընդհատ լարված լինել», բայց Երևանը դժվար թե փոխի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում։

ՌԴ Պետդումայում էլ քննադատել են Հայաստանին՝ ՀԱՊԿ-ը ֆինանսավորելուց հրաժարվելու համար: Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլ յովը սուր քննադատության է ենթարկել Հայաստանին 2024 թվականի ՀԱՊԿ բյուջեն ստորագրելուց հրաժարվելու համար՝ դա անվանելով «Արևմուտքի բարեհաճությունը շահելու փորձ»։ Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Հայաստանին չեն պաշտպանի «տարածքային պահանջներ» ունեցող իր հարևաններից՝ ակնարկելով Ադրբեջանին։

Հայաստանի ակտիվ հռետորաբանությունը Եվրամիությանն անդամակցելու մասին կարող է մարտավարական մանևր լինել, որը կոչված է քողարկել երկրի արտաքին քաղաքականության իրական վերակողմնորոշումը, կարծում է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։ «Եվրաինտեգրման մասին ամպագոռգոռ հայտարարությունների հետևում կարելի է տեսնել իշխանությունների հետևողական կուրսը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ընդգծել թյուրքալեզու հարևանների հետ փոխգործակցության ռազմավարական նշանակությունը՝ այն անվանելով Հայաստանի ապագայի բանալին։ Այնուամենայնիվ, Երևանի իրական նպատակը կարող է լինել ոչ այնքան եվրոպական հեռանկարը, որքան Անկարայի և Բաքվի հետ փոխգործակցության միջոցով տնտեսական և աշխարհաքաղաքական նոր հնարավորությունների որոնումը: Դա ապագայում կարող է արմատապես փոխել ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում»,– ասել է Արեշևը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular