ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհեթեթ ու հիմնազուրկ «մանևրներ»՝ իրենց արածն այլոց «գրպանը» գցելու համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտգործնախարարության չարաբաստիկ հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, ակտիվ քննարկումների և մեկնաբանությունների, ինչու չէ՝ նաև բուռն քննադատությունների տեղիք է տվել։

Իրականում ԱԳՆ հայտարարությունը, մեծ հաշվով, իր մեջ նորություն չէր պարունակում։ Մեկ անգամ չէ, որ ՀՀ իշխանությունները Արցախի հարցը փակելու իրենց դիրքորոշումն արդարացնելու նպատակով փորձում են հղում կատարել Արցախի լուծարման հրամանագրին, բայց այդպիսով ՀՀ իշխանություններն ամեն անգամ նոր զարգացումներ են ապահովում, որով, կարծես թե, վերջնական «կնիք են դնում» իրենց դիրքորոշման ու տեղի ունեցածի վրա։ Մյուս կողմից էլ՝ նրանք այդպիսով փակում են նաև արցախցիների վերադարձի թեման, ինչն այդ մարդկանց իրավունքների վերականգնման կարևոր բաղադրիչ է։ Պատահական չէ նաև հայտարարության տարածման պահը, երբ համաձայնեցված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի կետերը, բայց դրանց մեջ բացակայում է ամենակարևոր թեման՝ Արցախի մասին հիշատակումը։

Բայց այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ ԱԳՆ-ի հայտարարությունը լիովին հիմնազուրկ է՝ առաջին հերթին իրավական տեսանկյունից։ Տեսեք, եթե Հայաստանում ինչ-որ մեկը ցանկանա սեփական ՍՊԸ-ն լուծարել կամ սնանկ հայտարարել, այնքան բարդություններ կունենա, այնքան ընթացակարգեր կանցնի, որ էլ ասելու չէ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ համաժողովրդական հանրաքվեի հիմքով ստեղծված պետական միավորն ինչ-որ մի հրամանագրով լուծարվեց։ Օրինակ՝ եթե վաղը Նիկոլ Փաշինյանը կամ Վահագն Խաչատուրյանը (կամ ով լինի այդ պաշտոններում) ինչ-որ պահի որոշեն Հայաստանի լուծարման հրամանագիր ստորագրել, Հայաստանը պիտի լուծարվի՞։ Պարզ է, որ այդպիսի հրամանագիրն իրավական ուժ ունենալ չի կարող։ Ու այս տեսանկյունից ԱԳՆ-ի կողմից բերվածը շատ անլուրջ հիմնավորում է։ Պարզ է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում իշխանության, պետականության կրողը ժողովուրդն է։ Պատահական չէ, որ անկախության ու ինքնիշխանության հետ կապված հարցերը լուծվում են հենց հանրաքվեների միջոցով։

Մյուս կողմից՝ պարզվում է՝ ոչ ոք ֆիզիկապես այդ հրամանագիրը չի էլ տեսել։ Եղել է ընդամենը հայտարարության տեսքով տարածված մամուլի հաղորդագրություն այդ մասին, և վերջ: Բայց եթե նույնիսկ ընդունենք էլ, թե այն ստորագրվել է, ապա պետք է հաշվի առնել, որ ստորագրվել է ուժի սպառնալիքի ներքո, երբ այլ ելք չկար։ Նկատի ունենանք, որ այդ փաստաթուղթն ընդունվել է (կրկնում ենք՝ եթե ընդունենք, որ նման փաստաթուղթ ընդհանրապես եղել է) Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը միայնակ էր մնացել հակառակորդի՝ տասնյակ անգամներ գերազանցող զինված ուժերի դեմ, երբ կար Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիք ու ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտություն՝ ժողովրդի անվտանգ դուրսբերումն ապահովելու նպատակով:

Պատահական չէ, որ միջազգային հարթակում ընթացող գործընթացներում որևէ հղում չի կատարվում Արցախի լուծարման հրամանագրին, փոխարենը նշվում է, որ Հայաստանի իշխանությունները Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա իրենց դիրքորոշումը վերահաստատել են Բրյուսելում։ Այդպիսով հենց նրանք են Արցախի թեման դուրս բերել բանակցային գործընթացից, փակել կարգավիճակի հարցը, այնինչ տասնամյակներ շարունակ բանակցությունների առանցքը պտտվել է հենց կարգավիճակի շուրջը։ Ու դրանից հետո էլ ակնկալում էին, որ երրորդ կողմերը կամ միջնորդները պիտի խոսե՞ն Արցախի թեմայի վերաբացումից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular